Նորություններ

2017-04-20 20:37:00 | Նորություններ
«Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում». Վիգեն Հովսեփյան

Ապրիլի 20-ին Երևանի «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցի սրահում տեղի ունեցավ հայկական ժողովրդական երգերի երիտասարդ և խոստուﬓալից հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին «Արձագանքներ» («Echoes») խորագրով ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը, մտավորականներ, արվետագետներ, հյուրեր:


Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով երգչին՝ առաջին ձայնասկավառակի թողարկման առթիվ, նախարարը կարևորեց հայկական մշակույթի, ժողովրդական երգերի պահպանումը և բարձրարվեստ մատուցումը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ այստեղ, այս մշակութային կենտրոնում, որտեղ թևածում է հայ մշակույթի շունչը, որտեղ ցուցադրված են Լևոն Դեր-Պետրոսյանի գորգերի հավաքածուն և բիզնես մշակույթը, որտեղ սփյուռքահայերը գեղեցիկ ու ջերմ անկյուն են ստեղծել, մասնակից եմ գեղեցիկ իրադարձության: Այսօրվա հերոսը Վիգեն Հովսեփյանն է, ով իր կատարումներով արդեն գրավել է հայ հանդիսատեսին: Երկու տարի առաջ Վիգենի կատարումները լսել ու հիացել է «Pomegranate music»-ի հիﬓադիր-տնօրեն Րաֆֆի Մենեշյանը: Վիգենի ու Ռաֆֆու համատեղ ջանքերով էլ այսօր ձեր դատին է ներկայացվել այս սկավառակը: Շնորհավորում եմ:  Սիրով ուզում եմ պարգևատրել Րաֆֆի Մենեշյանին ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով, որը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն  ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար»:


Րաֆֆի Մենեշյանը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար և նշեց, որ այն նաև պարտավորեցնող է:


Վիգեն Հովսեփյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար և հավելեց. «Ձայնասկավառակը ձայնագրել ենք Րաֆֆի Մենեշյանի հետ, և նրա հովանավորությամբ: Ի սկզբանե որոշեցինք հենց ժողովրդական երգերը ներկայացնել: Ձայնասկավառակի վրա սկսել ենք աշխատել 2015 թվականից: Ընտրել եմ այն ստեղծագործությունները, որոնք հաﬔմատաբար քիչ են կատարվել` «Գուլո», «Անի», «Լուսնյակ գիշեր»… Երգերը յուրովի ենք մատուցել` նոր գործիքավորմամբ: Համագործակցել եմ նորվեգացի հայտնի թավջութակահար Հավարդ Էնսթադի, դուդուկահարներ Հարություն Չկոլյանի, Արսեն Պետրոսյանի, ուդահար Արա Դինքջյանի հետ: Հպարտ եմ, որ նրանք իմ կողքին են և աջակցում են ինձ: Կարծում եմ, անկեղծ է ստացվել, քանի որ նվագել և երգել ենք այն, ինչ զգացել ենք իրականում»:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան 

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։