Նորություններ

2017-03-20 19:01:00 | Նորություններ
Տեղի ունեցավ տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում Պորտուգալիայի հայկական համայնքի հայ և պորտուգալացի ներկայացուցիչների հետ տեղի ունեցավ տեսաժողով:


Ներկայացվեցին ՀՀ սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերը, ինչպես նաև քննարկվեցին «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին Պորտուգալիայի հայկական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասնակցության հարցերը:


Համայնքի ներկայացուցիչներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ Պորտուգալիայի փոքրաթիվ հայությունը համախմբվեց և 2016թ. ստեղծեց Պորտուգալահայկական բարեկամության ընկերակցությունը, որը փորձում է իր շուրջ համախմբել տեղի հայությանը: Լիսաբոնում գործում է նաև «Գալուստ Գյուլբենկեան» հիմնարկության հայկական բաժինը: Հայ մեծանուն բարերար Գալուստ Գյուլբենկյանի անունն արդեն իսկ մեզ ճանաչելի է դարձնում ամբողջ աշխարհում: Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք ուծացած հայերին իրենց արմատներին վերադարձնելու ուղղությամբ: Դրա առաջին միջոցը հայ մշակույթի տարածումն է և Հայրենիք այցելությունները»:


ՀՀ սփյուռքի նախարարը Պորտուգալահայկական բարեկամության ընկերակցությանն առաջարկեց հայապահպան համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցել «Գալուստ Գյուլբենկեան» հիմնարկության, ինչպես նաև եվրոպական այլ երկրների հայ համայնքների հետ:


Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանում հայ և պորտուգալացի գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավոր ուղիների խնդրին:


Երկուստեք կարևորվեց պորտուգալացի գործարարներին Հայաստանը ճանաչելի դարձնելու հանգամանքը:


Համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց Սփյուռքի նախարարության 2017թ. ծրագրերը:


«Պորտուգալիա-Հայաստան» ընկերակցության ղեկավար Վահե Մխիթարյանը խոսեց պորտուգալական «Կոնսոնանսիա» նվագախմբի մասին և կարևորեց Հայաստանում այն ճանաչելի դարձնելու հարցը:


«Պորտուգալիա-Հայաստան» ընկերակցության ղեկավարի տեղակալ Նարինե Դելլալյանը նշեց, որ կառույցը և 1995թ. գործող «Դելալյան տրիո» երաժշտական խումբը զբաղվում են հայկական երաժշտության հանրահռչակմամբ:


«Մեր ընկերակցության հովանու ներքո գործում է «Կոնսոնանսիա» արհեստավարժ նվագախումբը, որի 12 երաժիշտների մեջ կան թե՛ հայեր և թե՛ պորտուգալացիներ: Ուրախ ենք փաստել, որ 2017թ. «Կոնսոնանսիա» նվագախումբը կմասնակցի Սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնին», - հավելեց Նարինե Դելլալյանը:

Կցված նկարներ`

  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: