Նորություններ

2017-03-20 14:02:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Մարտի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:


Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցեցին շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների և միջոցառումների վերաբերյալ, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:


Նախարարը կարևորեց «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի պատշաճ կազմակերպման ու իրականացման խնդիրները:


Շաբաթվա գլխավոր թեմա ընտրվեց տեսաժողովների անցկացումը: Անդրադարձ կատարվեց Պորտուգալիայի, Արգենտինայի, Վրաստանի, Բուրիաթիայի (ՌԴ) հայկական համայնքների հետ նախատեսված տեսաժողովներին, կարևորվեց Հայ բժիշկների համահայկական ընկերակցության ստեղծման նպատակով կազմակերպվող տեսաժողովի  անցկացումը՝ ԱՄՆ Արևելյան ափի, Օնտարիոյի, Արգենտինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Մոսկվայի հայ բժիշկների միավորումների և միությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:


Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: