Նորություններ

2017-03-17 19:01:00 | Նորություններ
Տեղի ունեցավ «Մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող կառույցի աշխատանքային խմբի հերթական նիստը

Մարտի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հրավիրված նիստին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Ավետիս Հովհաննիսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը և Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի պետ Լիլիթ Մովսիսյանը, սփյուռքի նախարարության աշխատակիցներ:


Ներկայացվեցին «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող կառույցի իրականացրած երկամսյա աշխատանքները և ամփոփվեցին արդյունքները:


Քննարկվեցին Հայաստանի զարգացման հիմնադրամի գործունեությունը ներդրումների խթանման ուղղությամբ, զբոսաշրջության ոլորտում սփյուռքի հետ համագործակցության նոր հնարավորությունները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: