Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց սիրիահայ Դավիթ և Նատալի Կասանջյաններին

Նոյեմբերի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված Դավիթ և Նատալի Կասանջյաններին, որոնց երկու որդիները ծառայում են Հայոց բանակում:


Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիահայ ամուսիններին՝ որդիներին ճիշտ դաստիարակելու, Հայրենիքին արժանավոր զավակներ պարգևելու համար: Նա մասնավորապես նշեց. «Շնորհակալ եմ, որ ձեր որդիները ոչ միայն կիրթ են, այլև հայրենասեր: Տեղյակ եմ, որ մեր նախարարության աջակցությամբ մասնակցել եք նրանց երդման արարողութանը, և համոզված եմ, որ հպարտության զգացողություն ունեցաք»: Նախարաը հետաքրքրվեց ընտանիքի կարիքներով, դժվարություններով, ծրագրերով:


Նատալի Կասանջյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավելեց. Շնորհակալ եմ, որ սփյուռքի նախարարությունը առաջին օրվանից մեր կողքին է, աջակցում է բոլոր հարցերում: Քաղաքում փոքրիկ տարածք ենք վարձակալել, թարմ հաց, լահմաջու ենք թխում, դժգոհ չենք, կարողանում ենք օրվա հացը վաստակել: Միայն թե խաղաղություն լինի: Ուզում եմ, որ բոլոր զինվորներն անփորձանք ծառայեն, գան հասնեն իրենց ծնողներին»:


Կասանջյան ընտանիքի 2 տղաները՝ Գևորգն ու Թորոսը, այսօր ծառայում են Հայոց բանակում, գոհ են ծառայությունից, ոգևորված, ու արդեն սպասում են իրենց երրորդ եղբորը՝ Մեսրոպին:


Հայաստան տեղափոխված շատ սիրիահայերի նման Կասանջյանները ևս բազում խնդիրներ ունեն: Մեծամորում ապրելիս նրանց օգնել են բնակարանի վարձը վճարել, այսօր այդ նույն խնդիրն ունեն Երևանում: Սփյուռքի նախարարությունն այս հարցում ևս փորձում է օգնել ընտանիքին՝ բնակարանի վարձի համար դիմելով տարբեր մարդասիրական, հասարակական կազմակերպությունների:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2020  >> <<  Հունվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: