Նորություններ

2015-10-06 00:00:00 | Նորություններ
Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը շարունակում է իր աշխատանքները

Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ Ճարտարապետների միության աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկած Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը շարունակեց իր աշխատանքը:


Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  մեկ անգամ ևս շնորհավորեց մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար: Նա մասնավորապես նշեց. «Ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը գումարվում է Հայոց ցեղասպանության 100-րդ  տարում և առաջին խնդրանքս է, որ առավել պատասխանատվությամբ ստանձնեք մեր մշակութային հարուստ ժառանգության կրողի պատվաբեր առաքելությունը: Այդ հսկայական ժառանգությունը կորստից փրկելը, այն դասդասելը, ճշգրտելը, հաշվառելը, նաև հետագա պահանջատիրությունը նաև ճարտարապետների խնդիրն է: Աշխարհում սփռված մեր մշակութային ժառանգությունը պետք է հաշվառենք և շտեմարան ստեղծենք: Նաև դիմում եմ սփյուռքից եկած իմ հայրենակիցներին՝ ճարտարապետության օրենսդրությունն ամբողջացնելու նպատակով ներառել նաև տարբեր երկրների առաջադիմական փորձը: Ճիշտ կլինի աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի այդ հարցերով: Կարևորում եմ նոր տեխնոլոգիաների կիրառումը ճարտարապետության մեջ: Եվ, վերջապես, համոզված եմ, որ համաժողովի քննարկմանը ներկայացված զեկուցումների առիթով հետաքրքիր և արդյունավետ բանավեճեր կլինեն: Այդ քննարկումների արդյունքում կարող են ծնվել ծրագրեր, որ կստեղծեն քաղաքաշինության նոր ուղղություններ: Փորձենք մեր բոլոր ծրագրերը դարձնել հայկական: Մեր համաժողովի կարևոր արդյունքներից մեկը պետք է լինի տարբեր երկրներում մասնագիտական ցանցի ստեղծումը: Միայն մեր ուժերի մեկտեղումը կարող է դրական արդյունքներ արձանագրել»:


ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ճարտարապետությունը զենք է, և երկար դարեր ապացուցում է հայերի ներկայությունը աշխարհի տարբեր վայրերում, որտեղ ապրել է հայ մարդը, թողել է իր կնիքը:


Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը կարևորեց ճարտարապետների համաժողովըև նշեց. «Մեր համագործակցության շնորհիվ են ստեղծվում մնայուն ազգային արժեքներ: Տարբեր միջավայրում աշխատած և տարբեր ոճերի տիրապետող մասնագետների համախմբումը մեծ արժեք է: Շնորհավորում եմ և արդյունավետ աշխատանքներ ցանկանում»:


Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը, ողջունելով համաժողովը և բոլոր պատվիրակություններին, նշեց, որ համաժողովը հնարավոր է դարձել աշխարհի 53 երկրներում հաստատված մեր 41 դեսպանատների, համահայկական կազմակերպությունների, ՀՀ սփյուռքի և քաղաքաշինության նախարարությունների, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ Ճարտարապետների միության  ջանքերի համախմբման շնորհիվ: Աշխատելով միասին՝ աշխարհում սփռված մեր հայրենակիցները կարող են ստեղծել տվյալների միասնական բազա, երիտասարդ մասնագետների պատրաստման, հայկական ճարտարապետական մտքի քաջալերման ու տարածման, տեղի մասնագետների ներուժի ընդգրկման համահայկական հարթակ: Նա բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանքային օրեր, կոչ արեց ճարտարապետության միջոցով հայապահպանությունը զարգացնելու ծրագրեր ստեղծել:


Այնուհետև կնքվեց Համաձայնության քառակողմ հուշագիր՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության, ՀՀ շինարարների միության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև:


Համաժողովը շարունակում է աշխատանքը լիագումար նիստերով:

Կցված նկարներ`

  
  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: