Նորություններ

Վրաստանում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած պատվիրակության հանդիպումը հայ համայնքի հետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակության անդամները, որոնց կազմում էր նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այցելել են  Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի, որտեղ նրանց դիմավորել են Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները: Պատվիրակությունը վարչապետի գլխավորությամբ ծաղիկներ է դրել Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու տարածքում տեղադրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, շրջայց է կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում և ներկա գտնվել Ներսիսյան դպրոցի հիմնադրման 190-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը: 


Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանի մեր հայրենակիցներին ջերմ ընդունելության համար և կարևորել վիրահայ համայնքի դերը հայ-վրացական բարեկամության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ վիրահայերը երկու բարեկամ և հարևան ժողովուրդներին իրար կապող հուսալի կամուրջ են և ամուր ու վստահելի հենարան:


Անդրադառնալով Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներին` կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-վրացական համագործակցությունը զարգանում է փոխվստահության մթնոլորտում, ինչը հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման երաշխիք է: 


Հովիկ Աբրահամյանը հավաստիացրել է, որ Վրաստանի հայ համայնքի խնդիրները մշտապես գտնվում են Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և ՀՀ կառավարությունը անցնող տարիներին բազմաթիվ ծրագրերով աջակցել է վիրահայ համայնքին մշակութային և գիտակրթական միջոցառումների կազմակերպման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում: ՀՀ վարչապետը կարևորել է համախմբված և կազմակերպված համայնքի առկայությունը, ինչը հնարավորություն է տալիս պահպանել լեզվամշակութային արժեքները և Սփյուռքի նոր սերնդի մեջ արթուն պահել հայի ինքնությունը: Ամփոփելով ելույթը՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել վիրահայ համայնքին սատար կանգնելու համար: 


Հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, «Դավթյան ընտանեկան տիկնիկային կենտրոն»-ի տնօրեն Ժաննա Դավթյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ուսումնական ծրագրերի վարչության ոչ վրացալեզու ուսումնական նյութերի համակարգող Կարինե Մանուկյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  նախարարության և Մխիթարյան միաբանության «Հակոբ Մեղապարտ» մեդալով է պարգևատրել «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիր Անահիտ Բոստանջյանին, «Ներսես Շնորհալի» մանկական երգչախմբի ղեկավար Մարիա Աբուլյանին՝ «Կոմիտաս» մեդալով: 


Վարչապետը շնորհավորել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին գալիք տոների առթիվ և նվիրատվություն կատարել «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնի նախակրթարանին: 

 

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2020  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: