Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի հայ մշակութային «Արարատ» միության 70-ամյակին նվիրված հայաստանյան միջոցառումների հանձնախմբի անդամներին

Մարտի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրանի հայ մշակութային «Արարատ» միության 70-ամյակին նվիրված հայաստանյան միջոցառումների հանձնախմբի անդամներ Արմինե Մանուկյանին և Նաիրա Հայրապետյանին:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Արարատ» միության 70-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Նախատեսվում են ծառատունկի իրականացում, Իրանի «Արարատ» միությունից ավտոարշավ՝ Արցախ-Հայաստան երթուղով, բարեգործական այլ ծրագրեր և միջոցառումներ:


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց «Արարատ» միության միջոցառումների ծրագրերը և իր աջակցությունը հայտնեց հայաստանյան միջոցառումներին՝ դրանք առավել կազմակերպված անցկացնելու և լայնորեն լուսաբանելու համար:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: