Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Կրասնոդար քաղաքում կազմակերպվեցին հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ

ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Սփյուռքի հայկական համայնքում առաջին անգամ կազմակերպվեցին հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ Հայրենիքից մեկնած պարուսույցի կողմից: 

 

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության աջակցությամբ նոյեմբերի 25-27-ը Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաքում կազմակերպվեցին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ:


Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության նախագահ Կարեն Գևորգյանի վարպետության դասընթացներին մասնակցեց Կրասնոդարի երկրամասի և Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջանների հայկական պարախմբերի  շուրջ 20 պարուսույց և փորձավար:


Դասընթացները ներառում էին գործնական և տեսական պարապմունքներ: Եռօրյա դասընթացներին հայկական պարախմբերի պարուսույցներն ու խմբավարները սովորեցին հայկական «Քոչարի»-ի 10 տարբերակ, Վասպուրականի տասներկու ոտ, Վասպուրականի «Ծաղկաձորի» և Վասպուրականի «Լուլկի» և այլ պարեր:


Կ.Գևորգյանը դասընթացների մասնակիցներին տրամադրեց տեսական նյութեր` մեթոդական ձեռնարկներ, հայկական ժողովրդական պարեղանակներ, ցուցադրեց հայկական տարազների էսքիզներ:


Կ.Գևորգյանը Կրասնոդարի «Արին Բերդ» պարային համույթի ուժերով պարուսույցների ներկայությամբ բեմադրեց Խաչատուր Ավետիսյանի «Պարմանիներ» պարային ստեղծագործությունը` կոնկրետ օրինակով ներկացանելով բեմադրության որոշ հմտություններ:


Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ այցի ժամանակ Հայաստանից նոր պարեղանակներ և տարազների էսքիզներ տանելու վերաբերյալ:


Պարուսույցները մեծ ոգևորությամբ մասնակիցեցին դասընթացներին` երախտագիտությամբ նշելով հայկական ազգային պարի անգնահատելի նշանակությունը Սփյուռքում հայպահպանության, հայկական ազգային մշակույթի և ավանդույթների պահպանման գործում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: