Նորություններ

2011-09-21 15:25:00 | Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց «Ժիրայր Նիշանյան հիմնադրամ»-ի նախագահ, բարերար Ժիրայր Նիշանյանին

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 20-ամյակի օրը,  կրթության ոլորտում ունեցած ներդրումների և հայապահպանության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգևատրեց «Ժիրայր Նիշանյան հիմնադրամ»-ի նախագահ, բարերար Ժիրայր Նիշանյանին:


Ժիրայր Նիշանյանը բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Սփյուռքում: Հիմնադրամի կրթավճար ծրագրում ընդգրկված ուսանողները կրթավճարից բացի ստանում են նաև կրթաթոշակ: Տարիների ընթացքում «Ժիրայր Նիշանյան հիմնադրամ»-ի կրթավճար ծրագրի շուրջ 100 ուսանող տարբեր մասնագիտություններ են ձեռք բերել և աշխատում են զանազան ոլորտներում` իրենց նպաստը բերելով Հայրենիքի շենացմանը:

Կցված նկարներ`

  
  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2020  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: