Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնվեց Խարկովի մարզի «Հայկական ազգային համայնք» հասարակական կազմակերպության շնորհակալագիրը

Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Խարկովի մարզի հայկական համայնքի նախագահի տեղակալ, «Կանչ» պարբերականի գլխավոր խմբագիր Սևան Մկրտումյանին:


Քննարկվեցին Խարկովի հայ համայնքի կրթական, մշակութային, երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նախարար Հ.Հակոբյանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել հայոց լեզվի պահպանության հիմնահարցին, անդրադարձավ ուսուցիչների վերապատրաստաման խնդրին:


ՀՀ սփյուռքի նախարարության և Խարկովի հայ համայնքի միջև հաստատվել է սերտ համագործակցություն, համայնքը ակտիվ մասնակցում է նախարարության ծրագրերին և միջոցառումներին: Անցյալ տարի Խարկովի հայ համայնքից ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերով Հայաստան է այցելել շուրջ 30 երիտասարդ:


Ս.Մկրտումյանը Խարկովի մարզի հայ համայնքին օժանդակելու և զարգացմանն աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանին հանձնեց Խարկովի մարզի «Հայկական ազգային համայնք» հասարակական կազմակերպության շնորհակալագիրը:

Կցված նկարներ`

  
  
  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: