Նորություններ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մադրիդի հայ համայնքի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մադրիդի հայ-իսպանական «Հոգիս» ասոցիացիայի անդամ Խաչատուր Սարգսյանին և մեկօրյա հայկական դպրոցի տարրական և ավագ դասարանների ուսուցչուհիներ Մարիամ և Ջուլիետա Հայրապետյաններին:


Շուրջ 60 աշակերտ ունեցող Մադրիդի մեկօրյա հայկական դպրոցը հինադրվել է 2006 թվականին «Հոգիս» ասոցիացիայի կողմից: Նույն ասոցիացիայի կողմից հիմնադրվել է նաև երիտասարդաց միություն, որին անդամակցում է Մադրիդի շուրջ 80 հայ երիտասարդ: Միության շրջանակներում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ` ֆիլմերի դիտում, պատմական փաստերի վերլուծություն և այլն:


Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մադրիդի հայ համայնքին առնչվող կրթական, մշակութային և այլ հարցեր: Նախարար Հրանուշ Հակոբյանի հանձնարարականով մեկօրյա դպրոցին տրամադրվեցին դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ծրագրեր:


 Հյուրերն ուրախությամբ նշեցին Իսպանիայում ՀՀ դեսպանություն բացվելու փաստը:

Կցված նկարներ`

  
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները