Նաիրի Մուրադյան

 


Նաիրի Մուրադյանը ծնվել է 1968թվականին  Սիրիայի Արաբական Հանրապետության  Ղամիշլի քաղաքում:

 

2001 թվականին ավարտել է Բեյրութի «Համազգայինի հայագիտական հիմնարկի» «Լեզու և գրականություն» բաժինը:


2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետի «Կրթության կառավարում» բաժինը:


2001- 2003 թվականներին  եղել է ԱՄՆ-ի «Հայրենիք» թերթի լրագրողը Հայաստանում:


2003 թվականից առ այսօր Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթերի թղթակիցը Հայաստանում, հրապարակված հոդվածներ և հարցազրույցներ ունի Սփյուռքի և Հայաստանի տարբեր թերթերում:


Երկու տարի եղել է Tert.am լրատվական կայքի արևմտահայերեն բաժնի խմբագիր:


2012 թվականին հիմնված, Հայաստանում գործող միակ և Սփյուռքի առաջին արևմտահայերեն «Եռագոյն» լրատվական կայքի հիմնադիրներից է և երկու տարի եղել է նույն կայքի խմբագիրը:


2014-ի սեպտեմբերից 2016-ի հունվարը զբաղեցրել  է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր  խմբագրի պաշտոնը:


2016 հունվարի 19-ին նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ:


Տիրապետում է հայերենի երկու ճյուղերին, արաբերեն,  քրդերեն,  անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28

ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵՅԼԵՐՅԱՆԻՆ


Բա´րև, հրա´շք փոքրիկ,

Սիրով ու ջերմությամբ եմ շնորհավորում քեզ «Բոլորից լավը» հաղորդմանը քո ունեցած փայլուն մասնակցության  և հաղթանակի առիթով:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: