Հ Ա Կ Ո Բ Յ Ա Ն Հ Ր Ա Ն Ո Ւ Շ Հ Ր Ա Ն Տ Ի
![]()
ՀՀ սփյուռքի նախարար
Պաշտոնը ստանձնել է
1 Հոկտեմբեր 2008
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954 թ., ապրիլի 12, Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղ
Կրթություն
1970 թ. ոսկե մեդալով ավարտել է Գավառի թիվ 1 դպրոցը
1975թ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը
1989թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան
1994թ. .գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է:
Աշխատանքային գործունեություն
1975-1984թթ. Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս,
1978-1983 թթ. եղել է ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, այնուհետ քարտուղար, 1983-1985թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար
1985-1990թթ. ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար, ընտրվել ՀամԼկեմ Կենտկոմի բյուրոյի անդամ (Մոսկվա)
1986-1990 թթ. ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ
1990- 1995թթ. ՀՀ ԳԽ և 1995-1996 թթ. ԱԺ պատգամավոր, ԱԺ սոցիալական առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
1995-1997թթ. ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձաժողովի փոխնախագահ
1996-1998թթ. ՀՀ սոցիալական ապահովության նախարար
1996-2008թթ. Միջխորհրդարանական միության միջազգային վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ, ապա ղեկավար, Կանանց հիմնախնդիրները համակարգող խորհրդի անդամ
1999-2003 թթ. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԵՄ-Հայաստան հանձնաժողովի փոխնախագահ
2003-2008թթ. ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
2008թ հունիսից ՀՀ ԱԳՆ սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ
2008 թ-ի հոկտեմբերից ՀՀ սփյուռքի նախարար
Այլ տվյալներ
Հեղինակ է 6 գրքի և 40-ից ավելի գիտական աշխատանքների:
![]()
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և մի շարք այլ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է, Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի համահիմնադիր, Հայ կանանց միջազգային միության նախագահ, ԵՊՀ, ԵԲՀ, ԳՊՀ-ի խորհուրդների անդամ: Ստեղծել է երիտասարդական խորհրդարանը:
Պարգևատրվել է պետական, կառավարական շքանշաններով, մեդալներով, պատվոգրերով: Դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում: Ճանաչվել է տարվա լավագույն կին, տարվա լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ
2008թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի կոչում
2011թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Կուսակցական պատկանելությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ




