ՀՀ սփյուռքի նախարարության մեդալներ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 222-Լ հրամանով, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու, դրանց աջակցելու, գործակցության հետագա զարգացմանը նպաստելու, հայապահպանությանն օժանդակելու գործում անհատներին ու կազմակերպություններին խրախուսելու նպատակով, ստեղծվել են ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալ, «Վիլյամ Սարոյան», «Նուբար Փաշա», «Կոմիտաս», «Արշիլ Գորկի», «Մայրենիի դեսպան»,  «Հակոբ Մեղապարտ» մեդալներ:

 



ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալը շնորհվում է Հայաստան-Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և  Սփյուռքի, ինչպես նաև Սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, մասնագիտական գործունեությամբ Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու, ազգային հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար:

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալը շնորհվում է Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ  բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստան-Սփյուռք և Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար:

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալը շնորհվում է Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն   ծավալելու, հայապահպանության  գործում առանձնահատուկ  ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի  միջև գործուն կապերն ամրապնդելու, հայ համայնքների գիտական, կրթական, առողջապահական, մարզական և  մշակութային խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության   զարգացման շրջանակներում մեծ ավանդի համար:

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը շնորհվում է Սփյուռքում հայկական արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական և կատարողական բարձր վարպետության և իրենց գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում զգալի ներդրում ունենալու համար:


ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալը շնորհվում է կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար:

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալը շնորհվում է սփյուռքում

մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած նշանակալի ներդրման

և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը  նշանակալի ծառայություններ մատուցելու  համար:

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալը շնորհվում է անհատներին կամ կազմակերպություններին Հայաստան-Սփյուռք 

գործակցության զարգացման  տարբեր բնագավառներում կատարած անբասիր ու երկարատև աշխատանքի, համազգային խնդիրների լուծմանն արդյունավետ մասնակցություն ունենալու համար:


 

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության և Վենետիկի Մխիթարյան Միաբանության «Հակոբ Մեղապարտ» համատեղ մեդալը շնորհվում է Սփյուռքում հայագիտության ոլորտում նշանակալի ներդրում ունենալու, գրահրատարակչական և տպագրական գործունեություն ծավալելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հայագիտական գործակցության ամրապնդմանն ու զարգացմանը նպաստելու համար:

 

 

 

ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրվում են անհատները կամ կազմակերպությունները Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայրենիքին և սփյուռքին մատուցած ծառայությունների, սփյուռքի համայնքների միջև և հայրենիքի հետ կապերի ամրապնդման, հայապահպանության գործում նշանակալի ներդրում ունենալու, տարբեր բնագավառներում լայնածավալ ծրագրերի իրականացման, արտակարգ իրավիճակներում հայտնված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև բարեգործական և հասարակական ակտիվ գործունեության համար:

 

ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգիր և շնորհակալագիր

 

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր  բնագավառներում ներդրումներ կատարած անհատներին ու կազմակերպություններին պարգևատրելու, գործակցության հետագա զարգացումը խրախուսելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում ծրագրեր իրականացնելու, դրանց աջակցելու, գործակցության հետագա զարգացմանը նպաստելու, սփյուռքի երիտասարդների «Արի տուն» խորագրով «Սփյուռքի երիտասարդության այցելություն Հայաստան» ծրագրին  մասնակցության, հայապահպանությանն օժանդակելու գործում անհատներին և կազմակերպություններին խրախուսելու նպատակով:   

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: