Հարցազրույցներ

2018-07-30 22:07:00 | Հարցազրույցներ
Վերջին երկու ամսուան ընթացքին հայրենադարձութեան հարցով դիմած է շուրջ 500 սփիւռքահայ. Սփիւռքի Նախարար

«Արեւելք»-ի հարցազրոյցը ՀՀ սփիւռքի նախարար Մխիթար Հայրապետեանի հետ՝ հայրենադարձութեան եւ այլ հարցերու շուրջ.


- Պարոն Հայրապետեան, խնդրեմ ներկայացուցէք Սփիւռքի նախարարութեան տեսլականը հայրենադարձութեան խթանման ուղղութեամբ:


- Նախքան հարցին անդրադառնալը թոյլ տուէք ասել, որ ուրախ եմ այս հարցազրոյցի համար, քանի որ «Արեւելք» կայքը հայաստանեան այն քիչ լրատուականներից է, որ հիմնուել է հենց սփիւռքահայերի կողմից եւ ունի նաեւ արեւմտահայերէնի հարուստ բաժին:


Խօսելով հայրենադարձութեան վերաբերեալ սփիւռքի նախարարութեան տեսլականի մասին՝ նշեմ, որ այսօր մեր նախարարութիւնն ունի երեք հիմնական նպատակ՝ նպաստել հայրենադարձութեան գործընթացի աքթիւացմանը (աշխոյժացման), սփիւռքում զբաղուել հայապահպանութեամբ եւ համախմբել աշխարհասփիւռ հայութեան ներուժը: Ինչպէս նկատեցիք, հայրենադարձութեան կազմակերպումը, այդ թուում՝ խթանումը մտաւոր ներուժի հայրենադարձութիւնը, մեզ համար առաջնային նպատակ է: Սա շատ յստակ ամրագրուել է նաեւ կառավարութեան ծրագրում:


Թաւշեայ յեղափոխութիւնից յետոյ սփիւռքում առկայ ոգեւորութիւնը շատերի մօտ հայրենիք վերադառնալու, այստեղ հաստատուելու ցանկութիւն է առաջացրել: Համայնքային գործիչների հետ հանդիպումների ընթացքում ինձ յաճախ են պատմում այս մասին, ու սա ե՛ւ յուզիչ, ե՛ւ անչափ պարտաւորեցնող է: Միանգամայն հասկանալի է, որ այսքան կարճ ժամկէտում երկրի սոցիալ (ընկերային)-տնտեսական իրավիճակում արմատական, շրջադարձային փոփոխութիւն անելը պարզապէս անհնարին է, սակայն մենք յստակ քայլում ենք մեր երազանքի ժողովրդավար ու կայուն երկիրը ունենալու ճանապարհով: Այս պարագայում անչափ կարեւոր է, որ սփիւռքի մեր հայրենակիցներից շատերը որոշում են վերադառնալ եւ անցնել այդ ուղին մեզ հետ միասին: Իւրաքանչիւր հայրենադարձուողի մենք սպասում ենք գրկաբաց, օգնելու եւ աջակցելու անկեղծ ցանկութեամբ, նրանց իրաւունքների պաշտպանութեան, հաւասար գործակցային մթնոլորտ ստեղծելու երաշխաւորութեամբ: Այդ է պատճառը, որ լրջօրէն մտածում ենք հայրենադարձութեան գործակալութեան եւ հիմնադրամի անհրաժեշտութեան, «Հայրենադարձութեան մասին» օրէնքի նախագիծը օրակարգ բերելու վերաբերեալ: Ակնյայտ է, որ սփիւռքի նախարարութիւնը չպէտք է կազմակերպի հայրենադարձութեան գործընթացը, սակայն կարող է նոր գաղափարներով հանդէս գալ, համակարգողի դերում լինել: Պէտք է յստակ լինեն հայրենադարձութեան գործընթացի կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ ռազմավարութիւնները, փուլային, ոլորտային հայրենադարձութեան կազմակերպման մանրամասները: Այս ամէնը, իհարկէ, դեռեւս ամենանախնական քննարկման փուլում է:


Արդէն իմ հարցազրոյցներից մէկում նշել եմ, որ չեմ վախենում յաւակնոտ երազանքներ ունենալուց, եւ վստահ եմ, որ սփիւռքի աջակցութեամբ, մեզանից իւրաքանչիւրի ջանքերով ու յամառ, անզիջում աշխատանքով մենք կեանքի կը կոչենք հայրենադարձութեան գաղափարը:


- Նախարարութիւնը նոր տուեալներ ունի՞ հայրենիք վերադառնալ ցանկացողներու մասին:  


- Սփիւռքի նախարարութիւն են այցելում, զանգահարում, ելեկտրոնային նամակներ ուղարկում բաւականին մեծ թիւով սփիւռքահայեր, ովքեր հետաքրքւում են հայրենադարձման գործընթացով, պայմաններով, յայտնում իրենց ցանկութիւնն ու պատրաստակամութիւնը՝ վերադառնալու ու բնակութիւն հաստատելու հայրենիքում: Ընդ որում՝ դիմում են տարբեր տարիքային խմբերի պատկանող, տարբեր մասնագիտութիւններ ունեցող մարդիկ: Վերջին 2 ամիսների ընթացքում հայրենադարձման հարցով նախարարութիւն է դիմել շուրջ 500 սփիւռքահայ:


- Դուք նշած էիք, որ Հայաստանը պատրաստ չէ մեծ ներգաղթի: Խնդրեմ մանրամասնէք, թէ դեռ ի՞նչ քայլեր հարկաւոր են մեծ ներգաղթին պատրաստ ըլլալու համար:


- Երբ խօսում ենք հայրենադրձութեան մասին, մենք նախեւառաջ նկատի ունենք հայրենադարձութեան ինստիտուցիոնալ (տարրական) կազմակերպումը, երբ պետութիւնն ինքն է կոչ անում վերադառնալ՝ ստեղծելով անհրաժեշտ բոլոր ենթակառուցուածքներն ու պայմանները: Այս առումով մենք դեռ պատրաստ չենք մեծ ներգաղթի: Բաց, ուրախ ու սրտացաւ ենք իւրաքանչիւր եկողի համար, սակայն վերոնշեալ յստակ համակարգային մեխանիզմների բացակայութեան պատճառով պետութիւնը դեռ չի կարող մեծաթիւ, հարիւր հազարաւոր հայրենադարձների ընդունել, պայմաններ ստեղծել, բացառել բոլոր ռիսքերը ու ամբողջապէս նպաստել նրանց սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական ինթեկրմանը (ընդելուզման):  Եւ այստեղ մեզ պէտք է աջակցի նաեւ Հայաստանի հանրութիւնը:


 - Կա՞յ ժամկէտ, երբ պետութիւնը պաշտօնապէս կոչ կ\'ընէ հայերուն՝ վերադառնալ հայրենիք


- Սա ընթացք է, որը ենթադրում է ժամանակ, կամք եւ ռեսուրսներ (միջոցներ): Կամքը մենք ունենք, ինչը, իմ կարծիքով, ամենակարեւորն է: Յստակ ֆիքսենք (հաստատենք) նաեւ, որ մեր որդեգրած ընթացքն անշրջելի է, եւ նպատակների իրագործման համար մենք առաջ ենք շարժուում մշակուած, տրամաբանուած, հաստատուն քայլերով: Կարծում եմ՝ արդիւնքները սպասեցնել չեն տայ:


- Ի՞նչ ցոյց տուաւ սուրիահայերու ներգաղթը, ուսումնասիրա՞ծ էք իրավիճակը, ներգաղթի պարագային առաջնային ի՞նչ խնդիրներու կը բախուին:


- 2012-2018 թուականների ընթացքում սփիւռքի նախարարութեան կողմից ՀՀ պետական մարմինների, հայաստանեան կառոյցների, համահայկական, բարեգործական, միջազգային եւ հասարակական կազմակերպութիւնների փոխգործակցութեամբ իրականացուել են սիրիական հակամարտութեան հետեւանքով Հայաստան տեղափոխուած սիրիահայերի աջակցութեան եւ ինթեկրման (ընդելուզման) տարբեր ծրագրեր եւ միջոցառումներ: Մենք մշտապէս մեր խոշորացոյցի տակ ենք պահելու սիրիահայերի խնդիրները: Իհարկէ, եղել են շատ սիրիահայեր, ովքեր եկել են Հայաստան, սակայն բախուելով շատուշատ խնդիրների՝ հիասթափուել ու տեղափոխուել են մէկ այլ՝ երրորդ երկիր: Տնտեսական անհաւասար մրցակցութիւն, անօրինութիւն, ամենաթողութիւն... այս պայմաններում նման ընթացքն անխուսափելի էր: Այդպիսի երեւոյթները մենք  այժմ բացառել ենք, եւ անում ենք առաւելագոյնը՝ բարեկեցիկ ու ապահով միջավայրի ստեղծման համար: Այդուհանդերձ, սփիւռքի նախարարութիւնում առկայ տեղեկատուութեան համաձայն՝ այսօր էլ դեռեւս առկայ են չլուծուած կամ մասամբ լուծուած հիմնախնդիրներ, առաւել հրատապ են մշտական բնակարանով եւ բարձր վարձատրուող աշխատանքով ապահովման հարցերը:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: