Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողով

Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի նախաշեմին 2017թ. սեպտեմբերի 18-20-ին Երևանում անցկացվելու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովը:


Համաժողովին մասնակցելու են պետական, քաղաքական, հասարակական գործիչների, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ, լրագրողներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ Սփյուռքից, Հայաստանից և Արցախից:


Համաժողովին ներկա են գտնվելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական բարձրաստիճան այրեր և հոգևոր առաջնորդներ:


Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են առանձին բաժանմունքների նիստեր հետևյալ թեմաներով՝


1. Հայաստանի տնտեսության զարգացում,

2. Տարածաշրջանային մարտահրավերներ և ազգային անվտանգության օրակարգ,

3. Արտաքին քաղաքականության օրակարգ և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացում,

4. Հայապահպանության հիմնախնդիրներ:


Համաժողովի ընթացքում նախատեսվում են ընդունելություններ ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետի կողմից, այցելություններ ՀՀ Ազգային ժողով, ՀՀ պաշտպանության նախարարություն, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

 

Համաժողովին մասմակցությունն արդեն հաստատել են ավելի քան 1000 հոգի աշխարհի 58 երկրից:

 

Մամուլի հաղորդագրություն


Հուլիս 22-ին տեղի ունեցավ խորհրդակցություն Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի վերաբերյալ

 

ՀՀ սփյուռքի, մշակույթի և ԿԳ նախարարները քննարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին վերաբերող կազմակերպչական հարցեր

 

Մայիսի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի աշխատանքային խորհրդակցություն


Ապրիլի 10-ին տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նախապատրաստող հավաք

 

Տեղեկատվական հոլովակներ


Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի սոցիալական գովազդը

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

07.08.2017  |  Ելույթներ

Սփյուռքը նոր հորիզոնների դիմացՍփյուռքի հայի ինքնահասկացողությունը


Մեծապես զգացված և երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ Պիքվայայի մեջ կազմակերպած եք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնության հիմնախնդիրները եղել և մնում են պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ազգագրության, քաղաքագիտություն, բարոյագիտության մնայուն և հրատապ թեման: Ազգային ինքնության, ազգային պատկանելության, ինքնահասակցողության հարցերը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում են, դառնում առավել բազմաշերտ, բազմերանգ: