Հայաստան-Սփյուռք համահայկական 3-րդ համաժողով

(Երևան, 18-21 սեպտեմբերի 2006թ.)

 

Հայաստան-Սփյուռք երրորդ խորհրդաժողովը նվիրվել է Հայաստանի գյուղական համայնքների (հատկապես սահմանամերձ, բարձրլեռնային և հեռավոր) զարգացման ծրագրին։


Խորհրդաժողովում գործնական առումով առավել մեծ կարևորություն է ներկայացրել հայության առջև ծառացած մարտահրավերների և դրանք կոնկրետ ծրագրերի միջոցով հաղթահարելու հնարավորությունների հարցը (Հայրենիք-Սփյուռք գործակցության համակարգման հարցեր, հայապահպանության հիմնախնդիրներ, Ղարաբաղյան հիմնահարց)։


Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայ դատի, երկքաղաքացիության, միասնական ուղղագրության, արտագաղթի, Հայաստանում ժողովրդավարական հարաբերությունների խորացման և այլ խնդիրների։


Համաժողովի շրջանակներում հայ ազգային ինքնությանը վերաբերող հարցերի շուրջ տեղի է ունեցել ֆորում` «Նոր պատասխաններ հին հարցադրումներին – Հայերը 21-րդ դարում» խորագրով։ 

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: