Հայաստան-Սփյուռք 2-րդ համահայկական համաժողով

(Երևան, 27-28 մայիսի 2002թ.)

 

Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը տեղի է ունեցել 2002թ. մայիսի 27-28-ին Երևանում, որին մասնակցել են ՀՀ և ԼՂՀ պետական ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական կազմակերպությունների, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառների ներկայացուցիչներ, ինչպես նաև սփյուռքյան համայնքային հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությունները` Վեհափառ Հայրապետների գլխավորությամբ, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները` իրենց գահակալ առաջնորդներով:


Խորհրդաժողովին ներկա են եղել 52 երկրների 1400 պատվիրակներ:

 

Խորհրդաժողովի արդյունքում ընդունվել է Հռչակագիր, հաստատվել են գործնական ծրագրեր և որոշվել է ստեղծել հինգ մասնագիտական խառը աշխատանքային խումբ:


Խորհրդաժողովում հավանություն է տրվել հետևյալ յոթ գործնական ծրագրերին`

  1. Դպրոցների համակարգչայնացում:
  2. Ցեղասպանության հետազոտական կենտրոն:
  3. Հայագիտական վիրտուալ համալսարան:
  4. Ուսումնական ծրագրերի հանձնաժողով:
  5. Համալսարանների հայ ուսանողների օժանդակության կազմակերպում:
  6. Բժշկական տարածաշրջանային կենտրոն:
  7. Սփյուռքի թանգարան
 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Դեկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: