Հայաստան-Սփյուռք համահայկական 1-ին համաժողով

(Երևան, 22-23 սեպտեմբերի 1999թ.)

 

Հայաստան-Սփյուռք առաջին խորհրդաժողովը կազմակերպվել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ:


ՀՀ Նախագահի 1998 թ. դեկտեմբերի 24-ի հրամանագրով ստեղծվել է Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հիմնահարցերին նվիրված համահայկական խորհրդաժողով հրավիրելու կառավարական հանձնաժողով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի և ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի համանախագահությամբ:


«Հայաստան-Սփյուռք» առաջին խորհրդաժողովին մասնակցել է շուրջ 1200 ներկայացուցիչ՝ աշխարհի ավելի քան 50 երկրներից, Հայաստանից և Արցախից:


Խորհրդաժողովն ունեցել է մեկ լիագումար նիստ, որից հետո աշխատանքները շարունակվել են առանձին թեմատիկ բաժանմունքներում: Ներկայացվել են հետևյալ թեմաներով նախօրոք պատրաստված զեկույցներ, որոնց շուրջ էլ ծավալվել են քնարկումներ`

  • Մշակույթ, ինքնություն և հարաբերություններ արևմտահայերի և արևելահայերի միջև
  • Սփյուռքի կառույցների և Հայաստանի Հանրապետության միջև հաղորդակցությունն ու կապը
  • Քարոզչություն, առկա կարողությունները, հնարավորություններն ու հեռանկարները
  • Վերջին տարիներին Հայաստան առաքված Սփյուռքի մարդասիրական օգնությունը
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հաղորդակցություն
  • Տնտեսության զարգացում. հեռանկարներ և Սփյուռքի դերը:

Խորհրդաժողովն ընդունել է`    

      Հռչակագիր, որտեղ սահմանվել են Հայաստան-Սփյուռք համագործակցության սկզբունքները, Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ազգային առաջնային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

07.08.2017  |  Ելույթներ

Սփյուռքը նոր հորիզոնների դիմացՍփյուռքի հայի ինքնահասկացողությունը


Մեծապես զգացված և երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ Պիքվայայի մեջ կազմակերպած եք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնության հիմնախնդիրները եղել և մնում են պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ազգագրության, քաղաքագիտություն, բարոյագիտության մնայուն և հրատապ թեման: Ազգային ինքնության, ազգային պատկանելության, ինքնահասակցողության հարցերը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում են, դառնում առավել բազմաշերտ, բազմերանգ: