Հաճախ տրվող հարցեր
Վերջերս, ՀՀ կառավարության որոշման համաձայն, այդ ժամանակահատվածը կրճատվել է: Դիմումը ներկայացնելուց հետո այն շրջանառության մեջ կմտնի, և մոտ չորս ամիս անց դիմումատուն տասն օրվա ընթացքում կստանա իր դիմումի պատասխանը, այսինքն` ողջ գործընթացը կտեւի չորսից հինգ ամիս:
Նույն որոշման համաձայն` կրճատվել է նաեւ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ցանկից հանված են ինքնակենսագրության և աշխատանքային գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվության պահանջները, իսկ դատվածության մասին տեղեկանքն անձը կարող է ներկայացնել իր քաղաքացիության երկրից:
10 միլիոն ժողովուրդ ունեցող ազգի իրավական կապը պետության հետ քաղաքացիությունն է, հետեւեբար, պետք է անել հնարավորը Հայաստան պետության քաղաքացի դառնալու համար: Ծոցագրպանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կրելը յուրօրինակ հպարտություն, հաճույք է, եւ Հայրենիքից հեռու ապրող հայ մարդու համար դա հայրենիքի մի մասնիկն է, մասունքը` իր գրպանում: Իսկ Հայրենիքի այդ Սուրբ մասունքը պետք է ունենա յուրաքանչյուր հայ, առավելևս որ շուտով լրանում է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, եւ հայ ժողովուրդը աշխարհին ապացուցելու շատ բան ունի` իր միասնությամբ, համախմբվածությամբ, ինչու չէ, նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվով, որպեսզի այս փոքր հողակտորը հայտարարի, որ ինքը ոչ թե երեք միլիոն քաղաքացիների երկիր է, այլ հինգ, յոթ… միլիոն քաղաքացիների: Սա շատ կարեւոր է:




