Հաճախ տրվող հարցեր
Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է և, բնականաբար, յուրաքանչյուր կառուցակարգ պահանջում է առավել կատարելագործում, ավելի մեղմացում, պարզեցում: Դա չի արվել որևէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով: Այս հարցերը նույնպես ՀՀ սփյուռքի նախարարությունը ուսումնասիրել է ոստիկանության և անձնագրային եւ վիզաների վարչության հետ, որովհետեւ փաստաթղթերի ստեղծման եւ տրամադրման հիմնական կրողը կառավարությանը կից ՀՀ ոստիկանությունն է: Քաղաքական առումով նպատակահարմար համարվեց, որ ՀՀ քաղաքացիություն ստացողը գոնե նա մեկ անգամ պետք է գա Հայրենիք: Ինչպես եք պատկերացնում մեկին, որը դառնում է երկրի քաղաքացի է եւ ոչ մի անգամ չի ելել Երկրում: Մարդը գոնե մեկ անգամ պետք է այցելի իր երկիր, հատկապես, եթե ցանկանում է այդ Երկրի քաղաքացին դառնալ: Ուրեմն, անձնագիրը պետք է ստանա Հայաստանում և ուրիշ որեւէ տեղից ստանալ չի կարող: Ուրիշ խնդիր է, որ անձնագիր ստանալու համար սահմանված 30 օրը բավական կարճ ժամանակահատված է` հաշվի առնելով, որ մարդը կարող է գործեր ունենալ, կարող է հիվանդ լինել, երկրում չլինել եւ այլն: ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց եւ այս արգելքը նույնպես վերացվեց: Այսպիսով, քաղաքացին կարող է ստանալ իր անձնագիրը, երբ իրեն է հարմար, եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի ստորագրումից հետո նրան շնորհվել է երկքաղաքացիություն եւ տասնօրյա ժամկետում ծանուցվել այդ մասին: Մյուս բոլոր խնդիրները զուտ կազմակերպչական են:




