Հաճախ տրվող հարցեր

Կան դժվարություններ երկքաղաքացիության ձեռքբերման գործում: Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք նպատակաուղղված են երկքաղաքացիության ինստիտուտի լիարժեք գործելուն

2008 թվականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց հետո, երբ ընդունվեցին փոփոխությունները «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը և մարդու անվան, հաշվառման, զինակոչման հետ կապված խնդիրները, բոլոր կառուցակարգերը: Ժամանակը ցույց տվեց, որ դրանք, փաստորեն, բավական անմշակ էին, թափանցիկ ու մատչելի չէին: Այդքան սպասված օրենքի ընդունումը, բազմաթիվ սփյուռքահայերի մոտ հիասթափություն առաջացրեց` անկատարության, անհարկի բարդություններ առաջացնելու պատճառով: Սրանով, կարծես, ևս մեկ անգամ փլուզվեցին սփյուռքահայի Հայրենիքի արժանի զավակը, մի մասը կազմելու երազանքները: Բարդություններից մեկն, օրինակ, որը պետք է հատուկ ընդգծել և առանձնացնել, այն է, որ անգլերենից կատարելով անվան և ազգանվան տառադարձությունը` առաջանում էր խեղված պատկեր և անունը, ազգանունը որով հայ մարդուն կոչել են երեսուն, հիսուն տարի, հանկարծ, հայկական անձնագրում աղավաղվում է և ստանում մի ձև, որը տվյալ մարդու անվան հետ որեւէ առնչություն չունի: Սա մեծ ալեկոծություն բարձրացրեց Սփյուռքում, եղան նաեւ սփյուռքահայեր, ովքեր հրաժարվեցին հայկական անձնագրից: Երկքաղաքացիության ընդունումից հետո` հինգ ամիս անց միայն ստեղծվեց սփյուռքի նախարարությունը, որի առաջին գործերից մեկը եղավ այս հարցի քննարկումը և լուծումներ գտնելը: Բազմաթիվ քննարկումներից եւ դժվարություններից հետո, նախարարությունը հարց բարձրացրեց ՀՀ նախագահի առջեւ եւ նրա հանձնարարությամբ կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի մարդը ինքն է գրում իր հայերեն անուն ազգանունը եւ ինչպես որ գրել է, այնպես էլ այն պետք է արձանագրվի անձնագրում: Այս որոշումից հետո որեւէ բարդություն այլեւս չի առաջանում: Այսօր մենք հաճույքով կարող ենք ասել բոլոր սփյուռքահայերին, որ կարելի է երկքաղաքացիություն ձեռք բերել առանց տատանվելու:


Մյուս բարդությունն առնչվում էր հաշվառման խնդրին, քանի որ հայաստանյան անձնագիր ստացող քաղաքացին պետք է հաշվառված լինի Հայաստանի որեւէ տարածքում, որեւէ հասցեում: Այս պահանջը նույնպես բարդություններ էր առաջացնում, որովհետեւ անձնագիր ստանալու համար սփյուռքահայը ստիպված էր բարեկամ գտնել, խնդրել նրան, որպեսզի ստանար նրա թույլտվությունն իր հասցեում հաշվառվելու: Այս ամենի համար պահանջվում էր ժամանակ, նյարդային լարվածություն, անհանգստություն: Այս իսկ պատճառով նպատակահարմար գտնվեց փոփոխել «Պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում քաղաքացիների հաշվառման մասին հոդվածը: Արդյունքում, այս օրենքում փոփոխություն կատարվեց, եւ ՀՀ քաղաքացիություն ստացած յուրաքանչյուր օտարերկրացի այլեւս հաշվառման համար փաստաթղթեր չպետք է  ներկայացնի, այլ ՀՀ պետական ռեգիստրում կհաշվառվի այն պետության հասցեով, որտեղ ապրում է, այսինքն` որեւէ նոր պարտականություն նրա վրա չի դրվում:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները