Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում, որոնք անմիջականորեն ազդում են Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման վրա

Վերջերս դարձյալ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն մտցվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում: Ցավալի է այն փաստը, որ մեր շատ հայրենակիցներ իրենց Հայրենիքում համարվում են օտարերկրացիներ, քանի որ նրանք դեռևս ձեռք չեն բերել երկքաղաքացիություն: Այս իսկ պատճառով էլ օտարերկրացի եզրույթն այսօր գործածության մեջ է նաև մեծ թվով սփյուռքահայերի համար:


Օրենքի ուսումնասիրությունից պարզվեց, որ Հայաստանում երկարաժամկետ մնալու երեք կարգի հնարավորություն կա` ժամանակավոր կացություն` նշանակում է մեկ տարի, մշտական կացություն` ներառում է մինչեւ հինգ տարի ժամանակահատված, եւ  կացության հատուկ կարգավիճակ, որը տասը տարվա հատուկ կարգավիճակի անձնագիրն է:


Ուսումնասիրության արդյունքում պարզվեց նաև, որ այդ իրավունքից կարող է օգտվել ցանկացած օտարերկրացի, իսկ ազգությամբ հայն իր ծագումով բացի կացության հատուկ անձնագրից մնացած դեպքերում որևէ արտոնություն չուներ: Անհրաժեշտ էր շտկել այս բացթողումն օրենքում, պետք էր խստագույնս ընդգծել ազգությամբ հայի առավելությունը, քանի որ յուրաքանչյուր օտարերկրացու իրավունքն է որոշել, երբ գա և երբ հեռանա Հայաստանից:  Իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը կարևորում է հայի մուտքը Հայաստան և փորձում է Հայրենիքում հնարավոր բարենպաստ պայմաններ ստեղծել նրա համար:


Առաջարկվեց օրենքում փոփոխություն մտցնել, որպեսզի սահմանված ձևով, որևէ  փաստաթղթով փաստվող ազգությամբ հայը կարողանա Հայրենիքում ապրել եւ ազատ ելումուտ անել և մշտական (5 տարի) և ժամանակավոր (մեկ տարի) կարգավիճակ ստանալով,  առանց որեւէ դժվարության կարող է ստանալ մեկ տարվա  ժամանակավոր կացության իրավունք:


Նույն կերպ  կարող է նաև ձեռք բերել հինգ տարվա կացության մշտական իրավունքը: Սրանով մենք նաև ինչ¬որ չափով նպաստում ենք հայրենադարձությանը: Եթե հայը կարող է գալ և 1-ից 5 տարի ապրել Հայրենիքում, կարող է ազատ մուտք գործել և դուրս գնալ Հայաստանից, ուրեմն նա հնարավորություն է ստանում լիովին ուսումնասիրել և ճանաչել Հայրենիքը եւ՛ դրական և’ բացասական կողմերով, եւ, ինչու չէ, տեսնել նույնիսկ այն, ինչը մեզ չի հաջողվել նկատել, հասկանալ թերությունները, բացերը: Չէ որ նրանցից շատերը ընդամենը տասը կամ քսան օր ապրելով Հայրենիքում, կարող են հրապուրվել միայն նրա երազային, հաճելի կողմերով` չընկալելով խորքայինը, ինչը, հնարավոր է, հետագայում նրանց մոտ հիասթափություն  առաջացնել:


Հայաստան մուտք գործելու, հայրենիքում դյուրացման ռեժիմը համարվում է ՀՀ սփյուռքի նախարարության կարեւոր արդյունքներից մեկը: Օրենքներում կատարված փոփոխությունների կարևորությունն այն է, որ դրանք առնչվում են բոլոր սփյուռքահաերին եւ ոչ թե որոշակի խմբի կամ հատվածի:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները