Հաճախ տրվող հարցեր
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31 հոդվածի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
ՀՀ սփյուռքի նախարարությունը չի ստեղծվել Սփյուռքը կառավարելու համար: Այն, լինելով ՀՀ կառավարության մաս, բոլոր միջոցներով աշխատում է սփյուռքահայերի համար Հայաստանի Հանրապետությունում ստեղծել պայմաններ
Վերջերս դարձյալ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ փոփոխություն մտցվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում: Ցավալի է այն փաստը, որ մեր շատ հայրենակիցներ իրենց Հայրենիքում համարվում են օտարերկրացիներ, քանի որ նրանք դեռևս ձեռք չեն բերել երկքաղաքացիություն:
«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարվեց եւ ջավախահայ ուսանողների ուսման վարձը հավասարվեց ՀՀ քաղաքացիների ուսման վարձին:
Ինչ վերաբերում է սփյուռքահայ ուսանողների բժշկական օգնության և սպասարկման խնդիրներին, ապա այն բարձրացվեց Հանրապետության նախագահի առջև և այսօր նրա հանձնարարությամբ և ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, այդ խնդիրներում ևս սփյուռքահայ և հայաստանցի ուսանողների իրավունքները հավասարեցված են:
ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է նաև սփյուռքահայ ուսանողների խորհուրդների ստեղծում` ըստ երկրների: Սփյուռքահայ ուսանողները մեր դեսպաններն են Սփյուռքում: Որքան շատ նրանց հետ աշխատենք, այնքան նրանք ավելի հստակ կընկալեն մեր քաղաքականությունը
Մաքսային օրենքները շատ կարեւոր են, քանի որ այսօր արդեն գալիս են մարդիկ, որոնք մշտապես ուզում են ապրել Հայաստանում: ՀՀ սփյուռքի նախարարությունը մշակում է հայրենադարձության Հայեցակարգ եւ օրենք, անկախ նրանից, թե քանի սփյուռքահայ կվերադառնա ապրելու Հայրենիքում:
2008 թվականի ապրիլին, Սահմանադրական բարեփոխումներց հետո, երբ ընդունվեցին փոփոխությունները «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց երկքաղաքացիության ինստիտուտը և մարդու անվան, հաշվառման, զինակոչման հետ կապված խնդիրները, բոլոր կառուցակարգերը:
Երկքաղաքացիության ինստիտուտը մեր երկրում նորություն է և, բնականաբար, յուրաքանչյուր կառուցակարգ պահանջում է առավել կատարելագործում, ավելի մեղմացում, պարզեցում: Դա չի արվել որևէ մեկին անհանգստություն պատճառելու նպատակով:
Վերջերս, ՀՀ կառավարության որոշման համաձայն, այդ ժամանակահատվածը կրճատվել է: Դիմումը ներկայացնելուց հետո այն շրջանառության մեջ կմտնի, և մոտ չորս ամիս անց դիմումատուն տասն օրվա ընթացքում կստանա իր դիմումի պատասխանը, այսինքն` ողջ գործընթացը կտեւի չորսից հինգ ամիս:




