ԲԱԺԻՆՆԵՐ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԻՆ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲԱԺԻՆ


Ֆինանսական բաժին


Բաժնի պետ` ՀԱՅԿ ՄՈՎՍԵՍԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հեռ. 58-56-01 (1-18)

Բաժինն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները.


1) նախարարության ներսում շփումներ նախարարի, նախարարի տեղակալների, նախարարի խորհրդականների, օգնականների, նախարարի մամուլի քարտուղարի, նախարարի գրասենյակի աշխատողների հետ,


2) աշխատակազմի ներսում շփումներ աշխատակազմի ղեկավարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ,­­­­­­ ­

 

3) նախարարության նիստը (խորհրդակցությունը) վարողի հրավերով մասնակցությունը նախարարության (խորհրդակցությանը) նիստերին,

 

4) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցությունը պետական և այլ մարմինների նիստերին,

 

5) մասնակցություն Հայաստանի Հան­րա­պե­­տու­թյան և օտարերկրյա պետությունների, միջազ­գա­յին և այլ կազմա­կեր­պու­թյուն­ների իրա­վասու մար­մին­ների ներկայացուցիչների հետ հան­դի­պում­ներին, խորհրդակցություն­նե­րին, գիտաժո­ղով­նե­րին, սեմինարներին, ինչպես նաև հանդես է գա­լիս առաջարկություն­նե­րով, զե­կուցումներով, հաշվե­տվու­թյուն­ներով և այլն:


 

Իրավաբանական բաժին 


Բաժնի պետ` ԼՈՒԻԶԱ ԱՐՏՅՈՄԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Հեռ. 58-56-01 (1-05)

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժինը (այսուհետ` բաժին) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն իրականացնում է նախարարի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը:


Բաժնի նպատակներն ու խնդիրներն են`


1) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցությունը աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին,


2) բացահայտել, վերլուծել և գնահատել բաժնի առջև դրված գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալ ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովել այդ աշխատանքների կատարումը:


Իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նախարարության կանոնադրության համաձայն բաժինն իրականացնում է աշխատակազմում նախապատրաստված ՀՀ օրենսդրության և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ իրավական փորձաքննության աշխատանքները, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության կողմից վարվող քաղաքականության մասով կատարում է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները, նախարարին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառներում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ, նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս նախարարին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին և բողոքներին, աշխատակազմին տրամադրում է խորհրդատվություն Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառները կարգավորող, ինչպես նաև աշխատանքային, քաղաքացիական և օրենսդրության այլ ճյուղերի վերաբերյալ, ապահովում է   իրավական ակտերի նախագծերի իրավական փորձաքննության աշխատանքների կատարումը:

 

 

Քարտուղարություն


Բաժնի պետ` ԱԻԴԱ ԿԱՐԱՊԵՏԻ ԷԼՉԻԲԵԿՅԱՆ
 
Հեռ. 58-56-01 (1-06)
էլ-փոստ` secrecy@mindiaspora.am

Քարտուղարությունն իրականացնում է հետեւյալ գործառույթները`

 
- ապահովում է նախարարությունում ստացվող փոստի գրանցումը, հաշվառումը եւ առաքումը:

 

- Իրականացնում է հսկողություն`փաստաթղթերի կատարման ժամկետների եւ շրջանառության ապահովման նպատակով:

 

- Ապահովում է նախարարության աշխատակազմի մշտական եւ ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերի արխիվացման գործընթացը:

 

- Կատարում է քաղաքացիների ընդունելություն:

 

- Հրավիրում է խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց ու մասնագետների:

Ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտում համապատասխան մարմինների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների մասին:


Առաջին բաժին


Բաժնի պետ` ՆԱՐԻՆԵ ԳԱՌՆԻԿԻ ԴԱՎԹՅԱՆ
Հեռ. 58-56-03 (1-20)
էլ-փոստ` ndavtyan@mail.ru


Անձնակազմի կառավարման բաժին


Բաժնի պետ` ԱՆՈՒՇ ԱՐԱՄԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հեռ. 58-56-01(1-21)

էլ-փոստ` hrdep@mindiaspora.am


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանդիսանում է նախարարության աշխատակազմի առանձին ստորաբաժանումներից մեկը: Բաժինն ունի երեք աշխատող` բաժնի պետ, առաջատար մասնագետ եւ առաջին կարգի մասնագետ:

Անձնակազմի կառավարման բաժնի խնդիրներից է. մասնակցել նախարարության աշխատակազմի ռազմավարական եւ կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանն ու գնահատմանը, ինչպես նաեւ տալ ստեղծագործական եւ այլընտրանքային լուծումներ եւ ապահովել դրանց կատարումը:
Բաժինը նախապատրաստում է նախարարի եւ աշխատակազմի ղեկավարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերը, ներկայացնում ստորագրման, իրականացնում է աշխատողների աշխատանքային ստաժի հաշվարկման աշխատանքները, մասնակցում աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքներին:

- Ապահովում է աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաեւ աշխատակազմի առաջատար եւ կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքները:

- Ապահովում է աշխատակազմի քաղաքացիական թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի եւ քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախարարության իրավասությունը սահմանող ՀՀ օրենսդրության բնագավառի հարցաշարերի եւ հարցատոմսերի մշակման աշխատանքները, ինչպես նաեւ կազմում է աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում հերթական նաեւ արտահերթ ատեստավորման ենթակա քաղաքացիական ծառայողների ցանկերը եւ դրանք ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին, իրականացնում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կազմակերպման աշխատանքները:

- Ուսումնասիրում է աշխատակազմի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունները` անմիջական ղեկավարների եզրակացություններով, ինչպես նաեւ դրանց վերաբերյալ ներկայացնում է համապատասխան առաջարկություններ: Բաժինն իրականացնում է նաեւ աշխատակազմում աշխատանքային, այդ թվում` ժամկետային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքները, ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների ժամկետների պահպանման աշխատանքները:

- Բաժինն իրականացնում է աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը, ապահովում է աշխատակազմի աշխատողների զինապարտության հաշվառումը եւ ամրագրումը:

- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բաժինն ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող սփյուռքի նախարարության աշխատողների մասին տվյալները ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելու աշխատանքները, աշխատակազմի աշխատողների սոցիալական քարտերի համակարգի հետ կապված աշխատանքները:

- Նախապատրաստում է նաեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում ՀՀ աշխատանքի պետական տեսչություն ներկայացնել աշխատակազմի աշխատողների հետ կապված հաշվետվությունները: Ապահովում է նախարարի եւ աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվող անձանց արձակուրդների ժամանակացույցի կազմման աշխատանքները, իրականացնում է աշխատակազմի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարման աշխատանքները:

- Ապահովում է նախարարությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը, անձնակազմի կառավարման հարցերով մեթոդական օժանդակություն է տրամադրում նախարարության կառավարման ներքո գտնվող պետական ոչ առեւտրային եւ այլ կազմակերպություններին:

- Բաժինն իրականացնում է աշխատակազմի անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների եւ առաջարկությունների ուսումնասիրություն, վերլուծություն, նաեւ աշխատակազմի անձնակազմի կառավարման գործառույթների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնում աշխատակազմի ղեկավարին:

- Նախարարին, աշխատակազմի ղեկավարին եւ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին բաժինը տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները