ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Վարչության պետ` Հայկ Մովսեսի Հովսեփյան


Հեռ. (+374 10 )58-56-01 (6-00)


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները.


1)Համապատասխան ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և հայտերի մշակման աշխատանքների կազմակերպում և իրականացում


2)Բյուջետային գործընթացի աշխատանքների կազմակերպման շրջանակներում Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների բյուջետային հայտերի և ծրագրերի կազմման համար անհրաժեշտ  հաշվարկների կատարման վերաբերյալ մեթոդական ցուցումների և ուղեցույցների տրամադրում


3)Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և պետական ոչ առևտրային կազմակերպության հետ առանձին ծրագրերի մշակման աշխատանքների կազմակերպում


4)Նախարարության պահպանման ծախսերի գծով նախատեսված բյուջետային գործընթացի իրականացում և անհրաժեշտության դեպքում բյուջետային միջոցների վերաբաշխման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում


5)Հաշվապահական հաշվառման վարում, համապատաuխան մարմիններին ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվությունների, հաշվարկների, հայտարարագրերի ներկայացում


6)Ֆինանսական խախտումներ թույլ չտալու և հայտնաբերված խախտումները վերացնելու ուղղությամբ աշխատանքների իրականացում


7)Սահմանված կարգով բյուջետային հայտերի և ծրագրերի ֆինանսավորման աշխատանքների իրականացում


8)Պետական մարմիններին պարբերաբար ներկայացվող ֆինանսաբյուջետային գործընթացների վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների և տեղեկատվության ներկայացման ապահովում


9)Նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի ֆինանսավորում, գույքի և ֆինանասական միջոցների հաշվառում, բաշխում և գրանցում, գույքագրման արդյունքների հիման վրա համապատասխան ակտերի կազմում


10)Հաշվապահական հաշվառման մեջ ակտերով դուրս գրված ապրանքների և նյութերի արտացոլման ապահովում


11)Նախարարության կառավարմանը վերապահված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունների ընդունում և վերլուծում


12)Նախարարության գնումների գործընթացի կազմակերպում և համակարգում, մրցույթների կազմակերպում և անցկացում


13)Նախարարության աշխատակազմի պահպանման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման ցանկի պատրաստում, հայտերի կազմում, պայմանագրերի կնքում, ձեռք բերված ապրանքների տրամադրում


14)Նախարարության կողմից սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող աշխատակիցների հետ պայմանագրերի կնքում, հավաստագրերի տրամադրում, համապատասխան հաշվեհամարներին ամենամսյա գումարների փոխանցում, նախարարության շահառու հանդիսացող աշխատակիցների՝ աշխատանքից ազատման հետ կապված սոցիալական փաթեթի վարման գործողության դադարեցման աշխատանքների իրականացում


15)Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների՝ գրենական պիտույքներով, անհրաժեշտ գույքով և սարքավորումներով ապահովում


16)Աշխատակազմի ղեկավարին Վարչության աշխատանքային ծրագրերի ներկայացում:

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: