ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության պետ`
Տեղեկատվական-վերլուծական բաժին
Բաժնի պետ` Նվեր Մովսեսի Նալբանդյան
Հեռահաղորդակցության կազմակերպման բաժին
Բաժնի պետ` Աշոտ Արտավազդի Կլեկչյան
Հեռ.` 58-56-01 (109)
Էլ. փոստ` info@mindiaspora.am
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հեռահաղորդակցության վարչությունը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում զանգվածային լրատվամիջոցների համագործակցությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Սփյուռքի ոչ պետական միավորումների աշխատանքի համաձայնեցումը, սփյուռքի հասարակայնության տեղեկացումը ՀՀ կառավարության քաղաքականության եւ ՀՀ հասարակայնության տեղեկացումը Սփյուռքի կենսագործունեության մասին:
Վարչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետեւյալ գործառույթները.
1) Հայաստանից (բոլոր մարզերից), Արցախից եւ Սփյուռքի հայկական համայնքներից հրատապ տեղեկատվության ստացում, մշակում եւ նույն ուղղություններով ու տարբեր լեզուներով այդ լրատվության առաքում,
2) Հայաստանում գտնվող սփյուռքահայերին օժանդակելու նպատակով` տեղեկատվական թեժ գծի ծառայության ստեղծում,
3) հեռահաղորդակցական հնարավորությունների օգտագործմամբ` պարբերական խորհրդակցությունների եւ քննարկումների կազմակերպում նախարարության եւ Սփյուռքի կազմակերպությունների միջեւ,
4) հայաստանցիների, արցախցիների եւ սփյուռքահայերի շրջանում նախարարությանը հետաքրքրող հարցերի շուրջ` հասարակական կարծիքի ուսումնասիրությունների անցկացում,
5) նախարարության կայքի վրա տարատեսակ ֆորումների, քննարկումների կազմակերպում եւ արդյունքների ամփոփում,
6) նախարարության վեբ կայքի մշակում, ստեծում եւ սպասարկում,
7) հեռուստակամուրջների, տեսահամաժողովների, համահայկական խորհրդաժողովների անցկացման ծրագրերի մշակում եւ իրականացում,
8) հայկական Սփյուռքի հետ կապերի պահպանման, ընդլայնման, տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,
9) առանձին երկրների հայկական համայնքների մասին լիարժեք, ամբողջական, պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթամշակութային, հոգեւոր, գիտական, տնտեսական եւ այլ տեղեկությունների հավաքման գործընթացի կազմակերպում եւ համապարփակ տեղեկատվական բանկի ստեղծում,
10) նախարարությունում զանազան տեղեկատվական բազաների ստեղծում եւ փորձարկում, ինչպես նաեւ դրանց տեխնիկական սպասարկման ապահովում:




