ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Վարչության պետ` ԿԱՄՈ ԱՐԱՐԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Համահայկական եւ միջազգային կառույցների հետ կապերի բաժին

Պետ` Լուսինե Աշոտի Ստեփանյան


Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ այլ հոգեւոր կառույցների հետ կապերի բաժին
Պետ` Անահիտ Հովհաննեսի Դավթյան


Հեռ.` (010) 58-56-01 (1-15)
Էլ. փոստ` hmekv@mindiaspora.am


ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հետ կապերի վարչությունը համակարգում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ սփյուռքի, միջազգային հոգեւոր կառույցների հետ, Սփյուռքի հոգեւոր ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների հետազոտման ու վերլուծության աշխատանքները:

Վարչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետեւյալ գործառույթները`


-նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցությամբ` համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների վերաբերյալ ծրագրերի մշակում եւ հետազոտությունների իրականացում,

 

-Սփյուռքի հայկական համայնքների, եկեղեցական թեմերի, կազմակերպությունների հետ համապատասխան բնագավառում կապերի ձեւավորում եւ համատեղ ծրագրերի կազմում,

 

-վարչության գործունեության ոլորտին առնչվող խնդիրների վերլուծություններով, ծրագրային առաջարկությունների հիման վրա մասնակցություն տարեկան ծրագրային բյուջետավորման գործընթացին,

 

-Սփյուռքի հայկական համայնքների վերաբերյալ հետազոտությունների անցկացման, վերլուծության, խնդիրների եւ կարիքների բացահայտման, ծրագրային առաջարկների ձեւավորման շուրջ համապատասխան փաստաթղթերի կազմում եւ ներկայացում,


-նախարարության այլ վարչությունների հետ համատեղ` գաղթօջախներում քարոզչության ծրագրերի մշակում եւ իրականացում,


-Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Սփյուռքի հոգեւոր կառույցների հետ սերտ կապերի եւ համագործակցության ապահովում,


-համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների ներկայացուցիչների ընդունելության, փոխադարձ այցերի, խնդիրների քննարկումների եւ ամփոփումների իրականացում,


-վարչության լիազորությունների շրջանակներում համահայկական, միջազգային եւ եկեղեցական կառույցների հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցում,


-վարչության առջեւ դրված գործառույթներից եւ խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաեւ այդ խնդիրների վերաբերյալ մեթոդական պարզաբանումների եւ ուղեցույցերի մշակման ապահովում:

Վարչության առաջիկա ծրագրերը


- Սփյուռքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների (կուսակցություններ, բարեգործական, մշակութային, կրթական և այլ կազմակերպություններ) և հոգևոր կառույցների (Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, Հայ Կաթոլիկ Եկեղեցի և Հայ Ավետարանական Եկեղեցի) վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում, համագործակցության ծրագրերի մշակում


- Սփյուռքում հայագիտական կենտրոնների, ամբիոնների գործունեության ուսումնասիրություն


- <Հայերն այսօր> էլեկտրոնային թերթին վարչության գործառույթներին առնչվող և գործունեությունը լուսաբանող նյութերի տրամադրում


- Սփյուռքի համայնքներում տեղի ունեցող հիշարժան իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվական նյութերի հավաքագրում և մշակում` <Հայկական Սփյուռք> 2010 տարեգրքի հրատարակման համար


- Սփյուռքի հայկական կառույցների և անհատների վերաբերյալ տեղեկատվության համալրում և ամբողջացում


- Հայ մեծ բարերարների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում` Հայ բարերարների պատվո ճեմուղու հիմնադրման նպատակով


- Հայաստանի բուհերի սփյուռքահայ շրջանավարտների հավաքի կազմակերպական աշխատանքների իրականացում, <Ազգային խորհրդի> և այլ համահայկական կառույցների ձևավորմանն ուղղված աշխատանքներին մասնակցություն:

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները