ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գիտակրթական ծրագրերի բաժին
Պետ` Սիրվարդ Համբարյան
Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ծրագրերի բաժին
Սոցիալական հարցերի եւ տնտեսական ծրագրերի բաժին
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչությունը ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը համակարգում է ՀՀ եւ հայկական Սփյուռքի գործակցության համահայկական ծրագրերի մշակումը, նպաստելով հայկական համայնքներում ազգային ինքնության արմատավորմանն ու պահպանմանը, իրականացնում եւ վերահսկում է այդ ծրագրերը:
Վարչության գործունեության նպատակն է` ստեղծել ՀՀ եւ հայկական սփյուռքի գործակցության ապահովմանը, հայապահպանությանը, հայ ժողովրդի հոգեւոր միասնությանը, հայկական աշխարհի ստեղծմանը, հայ կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդության, մարզական կյանքի զարգացմանը նպաստող պայմաններ:
Վարչութունն իրականացնում է հետեւյալ աշխատանքները`
- Համահայկական նշանակության հիմնախնդիրների բացահայտումը, վերլուծությունը, դրանց լուծման մեթոդների մշակումը եւ առաջադրումը:
- մասնակցում է Սփյուռքի մշակույթի զարգացման, հայեցի կրթության եւ դաստիարակության ռազմավարության մշակմանը եւ իրականացմանը:
- աջակցել Սփյուռքի համար կադրերի պատրաստման, դասընթացների անցկացման կազմակերպմանն:
- Համահայկական կրթական եւ մշակութային, երիտասարդական եւ մարզական ավանդական միջոցառումների ծրագրավորումը եւ իրականացումը:
- Համահայկական սոցիալ-տնտեսական խնդիրների, հիմնահարցերի լուծմանը նվիրված ծրագրերի, միջոցառումների մշակումը:
- Առողջապահական, ազգային գենոֆոնդի պահպանմանն ու զարգացմանը նվիրված համահայկական ծրագրերի իրականացումը:
- Ապահովում է Հայաստանի Հանրապետությունում եւ հայկական սփյուռքում կրթական, գիտական հավաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների համատեղ միջոցառումների կազմակերպումը եւ այդ ոլորտներում պետական լիազոր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը:
-Նպաստում է սփյուռքի կրթական, գիտական կազմակերպություններում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների եւ անհատների միջեւ կապերի հաստատման ու զարգացմանը:
-Ապահովում է սփյուռքի կրթության գործիչների, գիտնականների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկվող պետական եւ հասարակական նախաձեռնություններին, համապետական եւ համահայկական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումներին, միջոցառումներին եւ ծրագրերին:
- Նպաստում է հայեցի կրթության եւ դաստիարակության ռազմավարության մշակմանը, համահայկական կրթական ծրագրերի իրագործմանը, Հայաստանի Հանրապետության կառույցների եւ սփյուռքի մասնագետների մասնակցությամբ` համապատասխան ծրագրերի ու դասագրքերի մշակմանը եւ հրատարակմանը:
- Ապահովում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված նպատակային համահայկական ծրագրերի մշակումը եւ իրականացումը:
- Ապահովում է մշակութային եւ մարզական ոլորտներում հավաքների, գիտաժողովների, փառատոների, համատեղ միջոցառումների կազմակերպումը, այս ոլորտներում պետական լիազոր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ` սփյուռքի մշակութային գործիչների եւ երիտասարդների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված պետական եւ հասարակական նախաձեռնություններին, համապետական եւ համահայկական նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քննարկումներին, միջոցառումներին ու ծրագրերին:
- Նպաստում է սփյուռքի մշակութային, երիտասարդական, մարզական ոլորտներում գործող առանձին անհատների ու Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպությունների եւ անհատների միջեւ կապերի հաստատմանն ու զարգացմանը, մշակութային զարգացման ռազմավարական մշակմանը եւ իրականացմանը, հայապահպանման գործունեությանը, հայ մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը:
- Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված սոցիալական հարցերի եւ տնտեսական ծրագրերի մշակում եւ իրականացում:
- Հայաստանի Հանրապետության ներսում եւ սփյուռքում տնտեսական ոլորտում պետական լիազոր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցություն:
- Սոցիալ-տնտեսական, առողջապահական, երիտասարդական, համահայկական ավանդական միջոցառումների կազմակերպում:




