ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Վարչության պետ` Արամ Գրիգորի Ամիրզադյան


Հեռ. (+374 10) 58-56-01 (7-03)

Էլ. հասցե՝ law_department@mindiaspora.am


 

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունը իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1)Առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ համապատասխան իրավական ակտեր ընդունելու կամ իրավական ակտ ընդունելու ընթացակարգը նախաձեռնելու, միջազգային իրավական ակտեր ընդունելու գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ


2)Ինքնուրույն կամ Աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ համատեղ իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառներին վերաբերող իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման աշխատանքները, անհրաժեշտության դեպքում ապահովում է Վարչության աշխատակիցների մասնակցությունն այդ աշխատանքներին


3)Նախարարին և Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Հայաստան-Սփյուռք գործակցության բնագավառներում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ


4)Իրավական փորձագիտական եզրակացություններ է տալիս Նախարարի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև Նախարարություն ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ


5)Նախարարի հանձնարարությամբ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի oրակարգում ընդգրկված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ


6)Ապահովում է Նախարարության շահերի պաշտպանությունը դատական մարմիններում


7)Համապատասխան ընթացք է տալիս իրավական հարցերով նախարարություն դիմած քաղաքացիների դիմումներին, կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն

 

8)Իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Ապրիլ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Հարգելի հայրենակիցներ,

 

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ տեղեկացա ապրիլի 4-ին Գլենդելում կայացած ընտրություններում հայ թեկնածուների գրանցած հաջողությունների մասին: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ:

25.04.2017  |  Ելույթներ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք

Ամենապատիվ Տ. Նուրհան

արքեպիսկոպոս Մանուկյան

Հարգարժան Ռուվեն Ամիթայ,

Հարգելի մասնակիցներ,

 

Երեկ  Ապրիլի 24-ին աշխարհասփյուռ մեր հայրենակիցներն ու աշխարհի հարյուրավոր երկրների առաջադեմ ներկայացուցիչներն իրենց խորին հարգանքի և անկեղծ խոնարհումի տուրքը մատուցեցին Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։