ԱՊՀ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բաժիններ.
Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլդովայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Պետ` Անահիտ Զոհրաբյան
Միջինասիական երկրների հայ համայնքների հետ կապերի բաժին
Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժին
Պետ` Տարոն Արտաշի Շագոյան
Հեռ.` 58-56-01 (1-14)
Էլ. փոստ` cis@mindiaspora.am
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչությունը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է, որը համակարգում է Հայաստանի Հանրապետության հետ ԱՊՀ հայ համայնքների մշտական կապը եւ գործակցությունը:
Վարչությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետեւյալ գործառույթները.
1) Հայաստանի Հանրապետության եւ ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների միջեւ գործակցության ծրագրերի մշակում,
2) համահայկական ծրագրերին ԱՊՀ անդամ երկրների հայկական սփյուռքի մասնակցության ապահովում, ինչպես նաեւ աջակցություն հասարակական, քաղաքական, գիտական, տնտեսական, կրթական եւ մշակութային միջոցառումների կազմակերպման գործին,
3) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների մասին լիարժեք եւ ամբողջական տեղեկատվության ստացում եւ համակարգում,
4) համահայկական խորհրդաժողովների վերաբերյալ ԱՊՀ անդամ
երկրների հայ համայնքներին իրազեկում, տարածաշրջանի երկրների հայազգի անհատների մասնակցության ապահովում, ստեղծված ընկերակցություններին համապատասխան մասնագետների անդամակցում, սփյուռքում տարածաշրջանային բաժանմունքների ստեղծում,
5) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների եւ Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների միջեւ համագործակցության նպաստում,
6) աջակցել ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքներում հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանը,
7) աջակցել ԱՊՀ անդամ երկրների հայկական սփյուռքի կազմակերպությունների հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը,
8) ծրագրային առաջարկների հիման վրա վարչության գործունեության ոլորտին առնչվող իրավիճակային վերլուծություններին մասնակցություն,
9) վարչության առջեւ դրված գործառույթներից եւ խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների եւ այլ փաստաթղթերի նախապատրաստում, ինչպես նաեւ այդ գործառույթների եւ խնդիրների վերաբերյալ պարզաբանումների եւ ուղեցույցերի մշակում,
10) նախարարությանը հասցեագրված եւ վարչության գործունեության ոլորտին առնչվող նամակների, դիմումների, առաջարկությունների, բողոքների ժամանակին քննարկում եւ դրանցում բարձրացված հարցերի պատշաճ եւ արդարացի լուծման ապահովում,
11) վարչության լիազորությունների շրջանակներում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի եւ այլ գրությունների նախապատրաստում,
12) ԱՊՀ անդամ երկրների հայկական համայնքներում Հայրենիք-Սփյուռք գործակցության ոլորտի Ազգային խորհրդի հայեցակարգի, Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգի՚ և ՙՀայրենադարձության մասին՚ ՀՀ օրենքի նախագծերի քննարկումների, այնուհետև տարածաշրջանային խորհրդաժողովների կազմակերպում, քննարկումների արդյունքում հայկական սփյուռքի ընդհանրական տեսակետի ձևավորում,
13) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքներին «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի ծրագրի վերաբերյալ տեղեկատվության ապահովում, սփյուռքի ներկայացուցիչների՝ մշակութային կազմակերպությունների, համույթների, անհատ ստեղծագործողների ներգրավում,
14) ԱՊՀ անդամ երկրների հայկական գիտակրթական, կրթամշակութային, քաղաքագիտական, վերլուծական, հայագիտական կենտրոնների, ամբիոնների գործունեության ուսումնասիրություն, աջակցություն նոր կենտրոնների ստեղծման աշխատանքներին,
15) ԱՊՀ անդամ երկրների հայ համայնքների ներկայացուցիչների ընդունելությունների, փոխադարձ այցերի եւ տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցություն։




