ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Վարչության պետ` ՀՐԱՉՅԱ ՍԱՄՎԵԼԻ ԱՍԼԱՆՅԱՆ
Արեւելյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Կարեն Բահատուրի Ավանեսյան
Արեւմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Հեռ` (010) 58-56-01 (112)
Էլ-փոստ` europedep@mindiaspora.am
Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության աշխատակազմի Եվրոպայի հայ համայնքների վարչության գործառույթները
ՀՀ սփյուռքի նախարարության Եվրոպայի հայ համայնքների վարչությունը կազմում է տեղեկատվական ամենատարբեր շտեմարաններ Եվրոպայի հայ համայնքների եւ համապատասխան երկրների մասին: Առաջարկում եւ իրագործում է համագործակցության ծրագրեր Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպայի հայ համայնքների տարբեր կառույցների միջեւ:
- Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպայի հայ համայնքներում մշակում է կրթական, մշակութային, տնտեսական, մարզական հավաքների, փառատոների, գիտաժողովների եւ այլ համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպես նաեւ ապահովում է դրանց իրականացումը:
- միջազգային իրավունքի շրջանակներում նպաստում է Եվրոպայի հայ համայնքների ազգային շահերի, լեզվի, մշակույթի, կրթական հաստատությունների գործունեության պաշտպանությանը:
- կազմակերպում է ինչպես Եվրոպայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպես էլ վարչության անդամների փոխադարձ այցեր եւ ընունելություններ, ապահովում նրանց մասնակցությունը տարբեր հանդիպումներին եւ միջոցառումներին:
- ապահովում է Եվրոպայի հայ համայնքների առանձին անհատների, կազմակերպությունների եւ հաստատությունների ներգրավումը համահայկական ծրագրերին, ինչպես նաեւ աջակցում նրանց ինտեգրմանը տվյալ երկրի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքին:
- աջակցում է Եվրոպայի հայկական Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանման եւ տարածման գործընթացին:
- ապահովում է մասնակցությունը գործունեության ոլորտին առնչվող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ եւ այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ մշակում է վարչության գործառույթներին համապատասխան ուղեցույցեր:
- ապահովում է իր գործունեության ոլորտին առնչվող նամակների, դիմումների, առաջարկությունների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականությունն ու հսկումը, ինչպես նաեւ վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրություններ:




