ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բաժիններ.
Հարավային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` Նիկոյան Արսեն Պետրոսի
Հեռ: (+37410) 585601 (113), 585602 (113), 585603 (113)
Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժին
Բաժնի պետ` Դաբաղյան Գայանե Հովսեփի
Հեռ: (374 10) 585601, 585602, 585603 ներքին (113)
Էլ. փոստ` america@mindiaspora.am
ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչությունը մշակում է տեղեկատվական ծրագրեր Ամերիկայի հայ համայնքների մասին, առաջարկում է համագործակցության ծրագրեր Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի հայ համայնքների միջեւ, նպաստում է վերջիններիս իրականացմանը:
- Վարչության գործունեությունն ընդգրկում է. Հայաստանի Հանրապետությունում եւ Ամերիկայի հայ համայնքներում մշակութային, կրթական, երիտասարդական, տնտեսական, մարզական հավաքների, փառատոների, գիտաժողովների եւ այլ ոլորտների համատեղ միջոցառումների տարեկան ծրագրեր, ինչպես նաեւ ապահովում է դրանց կազմակերպման եւ անցկացման հնարավորությունները: Վարչության հիմնական նպատակներից է Ամերիկայի հայկական Սփյուռքի մշակութային ժառանգության պահպանման եւ տարածման գործընթացի աջակցությունը:
- ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի Ամերիկայի հայ համայնքների վարչությունը կազմակերպում է ինչպես Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, այնպես էլ վարչության անդամների փոխադարձ այցեր եւ ընդունելություններ, ապահովում է նրանց մասնակցությունը տարբեր հանդիպումներին եւ այլ միջոցառումներին: Վարչությունն ապահովում է նաեւ Ամերիկայի հայ համայնքների առանձին ներկայացուցիչների, կազմակերպությունների եւ հաստատությունների ներգրավումը հայկական ծրագրերին, ինչպես նաեւ աջակցում նրանց ինտեգրմանը հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքին:
- Վարչությունն ապահովում է մասնակցությունն իր ոլորտին առնչվող հրատապ եւ իրավիճակային գործընթացներին, նախապատրաստում իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ եւ այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ մշակում է վարչության գործառույթներին համապատասխան ուղեցույցեր: Այն ապահովում է իր գործունեության ոլորտին առնչվող նամակների, դիմումների, առաջարկությունների, բողոքների ժամանակին քննարկումը, կատարման հետեւողականությունն ու հսկումը, ինչպես նաեւ վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր եւ այլ գրություններ:




