ՄԵՐՁԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈԻՆ

 

Վարչության պետ` Տարոն Արտաշի Շագոյան

Հեռ.`  (+374 10) 58-56-01 (7-04)

Էլ. փոստ`merdzavor@mindiaspora.am

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչությունը  իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և նախարարության կանոնադրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները.

 

1)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքների հետ համագործակցության  ծրագրերի մշակում և իրականացում, ինչպես նաև միջհամայնքային կապերի ստեղծման և զարգացման գործընթացին  նպաստում


2)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և կազմակերպությունների համագործակցության նպաստում


3)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքների մասին պատմական, վիճակագրական, քաղաքական, կրթական, գիտական, մշակութային, հոգևոր, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող տեղեկությունների հավաքագրում


4)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքներում կրթական, գիտական, մշակութային, տնտեսական և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառում, մասնագիտական ցանցերի ստեղծում, զարգացում


5)Մերձավոր սփյուռքի երկրների հայկական կառույցների հայապահպան գործունեությանը, հայ մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանն ու տարածմանն աջակցություն, հայկական ունեցվածքի մշտադիտարկում, դրա պահպանմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում


6)Հայկական ինքնության շուրջ Մերձավոր սփյուռքի երկրներում հայկական կառույցների ստեղծման ու զարգացման գործընթացին նպաստում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հետ այդ կառույցների կապերի ամրապնդման ծրագրերի իրականացմանն աջակցում


7)Բնակության կամ քաղաքացիության երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին հայ մարդու լիարժեք ինտեգրմանն աջակցում


8)Մերձավոր սփյուռքի երկրներում բնակվող հայերի ազգային շահերի, հայ կրթական հաստատությունների գործունեության պաշտպանությանը, հայոց լեզվի, հայկական մշակույթի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը նպաստում


9)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքներում հայապահպան ծրագրերի մշակում և իրականացում, հայ համայնքների ներգրավում համահայկական ծրագրերում


10)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքներում և Հայաստանի Հանրապետությունում համահայկական, կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, երիտասարդական, մարզական և այլ ոլորտներում հավաքների, գիտաժողովների, խորհրդաժողովների, փառատոների և համատեղ այլ միջոցառումների կազմակերպման ծրագրերի  մշակում և իրականացում


11)Մերձավոր սփյուռքի երկրների հայ համայնքների հետ տեսաժողովների, հեռահար խորհրդակցությունների անցկացման ծրագրերի մշակում և իրականացում


12)Մերձավոր սփյուռքի երկրների հայ  համայնքների ներկայացուցիչների ընդունելությունների, փոխադարձ այցերի և տարբեր միջոցառումների կազմակերպման աշխատանքներին մասնակցություն


13)Ծրագրային խնդիրների լուծման նպատակով Վարչության գործառույթներին առնչվող իրավիճակային վերլուծությունների իրականացում


14)Նախարարությանը հասցեագրված և Վարչության գործունեության ոլորտին առնչվող նամակ­նե­րի, դիմումների, առաջարկությունների քննարկում և լուծման ուղիների մշակում


15)Վարչության խնդիրներից և գործառույթներից բխող իրավական ակտերի նա­խա­գծե­րի, առաջարկությունների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի նախապատրաստում, պարզաբանումների և ուղեցույցների մշակում


16)Վարչության գործառույթների շրջանակներում տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի ու այլ փաստաթղթերի նախապատրաստում

Կցված նյութեր`

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Մարտ  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Ի սրտէ եւ խոր ակնածանքով կը շնորհաւորեմ Ձեզ, Ձեր ծննդյան յոբելինական տարեդարձի ուրախ առիթով:

Անկասկած, լուսաւոր այս ծնունդը նախ լոյս սփռեց հայկական օջախի մը մէջ, որ դարձաւ սնուցող աղբիւրը հայրենանուէր զաւակի։ Դուք Ձեր անսահման նուիրումով, բեղուն գործունէութեամբ եւ ստեղծագործ մտքի շնորհիւ դարձաք բազմահազար հայերու շէնշող փարոսը:

27.01.2017  |  Ելույթներ

Հունվարի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայոց բանակի օրվան նվիրված հանդիսավոր ցերեկույթ՝ հայրենադարձ ազատամարտիկների, սփյուռքահայ ներկա զինծառայողների, պետական պաշտոնյաների, Համահայկական կառույցների երևանյան գրասենյակների, ինչպես նաև սիրիահայերի աջակցության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: