Շնորհավորանքներ


Ամսաթիվ
Ամիս
Օր
Տարի
Բառ
Որոնել
Չեղարկել

Նախորդը   5   6   7   8   9   10   11   12   13   14   Հաջորդը  
2015-11-16 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարարի շնորհակալական նամակը «Կիևի հայ համայնք» հկ-ի նախագահ Նորիկ Գևորգյանին՝ իպատասխան 15.11.2015թ. կայանալիք Կիևի հայ համայնքի 25-ամյակին նվիրված համերգի հրավերի

«ԿԻԵՎԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  

ՆԱԽԱԳԱՀ ՆՈՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ 

 

Հարգելի՛ պարոն  Գևորգյան,


Անձամբ իմ և Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և համայնքի բոլոր անդամներին «Կիևի հայկական համայնք» հասարակական կազմակերպության հիմադրման 25-ամյա հոբելյանի առթիվ:

2015-11-13 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Գարուշ Հարյանցին Կալիֆորնիայի գրողների միության նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑԻՆ


Հարգելի՛ պարոն Հարյանց,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ ընտրվել եք Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահի պաշտոնում:

2015-11-13 00:00:00 | Շնորհավորանքներ
Իսպանիայի «Հայկական ժամ» ռադիոժամի հիմնադրմանառթիվ ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը

Իսպանիայի հայ համայնքի և «Արարատ» հայկական միության սիրելի՛ ներկայացուցիչներ,


Սիրելի՛ Արարատ Ղուկասյան,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ «Արարատ» միության ջանքերով Իսպանիայի Միսլատա քաղաքում «Հայկական ժամ» հայկական առաջին ռադիոժամը հիմնելու կապակությամբ:

2015-11-13 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքին

ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԵ

ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ

ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ Ի

 

Ամենապատի՛վ և գերերջանի´կ Տեր,

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:     

2015-11-11 00:03:00 | Շնորհավորանքներ
Շնորհավորական նամակ Աննա Աստվածատուրյան Տուրկոտին Ուեստբրուքի քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ

ՈՒԵՍԹԲՐՈՒՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ 

ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ-ՏՈՒՐԿՈՏԻՆ

 

Հարգելի տիկին Աստվածատուրյան-Տուրկոտ,


Շնորհավորում եմ Ձեզ Ուեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հպարտ ենք, որ Բաքվի ջարդերի պատճառով ԱՄՆ գաղթած մեր հայրենակցուհին մարդկային և օրինապաշտ քաղաքացու իր որակներով, իր պետական և քաղաքական գործունեությամբ գնահատվել է ըստ արժանվույն և օտար հողում հասել նման հաջողության` նվաճելով ոչ միայն հայերի, այլև ամերիկացիների վստահությունը:

2015-11-11 00:02:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակ Ջեկ Հաջինյանին Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ

ՄՈՆՏԵԲԵԼՈՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ 

ՊԱՐՈՆ ՋԵԿ ՀԱՋԻՆՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Հաջինյան,


Ուրախությամբ տեղեկացանք, որ վերընտրվել եք Մոնտեբելոյի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում: Հպարտ ենք, որ ևս մեկ անգամ ըստ արժանվույն են գնահատվել Ձեր, որպես քաղաքական գործչի, ջանքերը, և Մոնտեբելոյի բնակիչները իրենց վստահության քվեն տվել են Ձեր օգտին:


2015-11-09 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Ռումինիայի թեմի առաջնորդին

ՀԱՅ  ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

ԳԵՐԱՇՆՈՐՀ ՏԵՐ ՏԱԹԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Սրբազա´ն Հայր,

 

Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռումինիայի թեմի Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման 100-ամյակի առիթով:

2015-10-30 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գնահատանքի խոսքը Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետ Սեդա Խըտշյանին 19.11.2015թ.-ին կայանալիք դասական երաժշտության համանվագի և բրոշուրի մեջ ներառելու կապակցությամբ

Սիրելի՛ լիբանանահայեր,

 

Հայոց ցեղասպանությունից հետո Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար: Հայ ժողովուրդը չի կարող երախտագիտությամբ չհիշել այդ դժվարին շրջանում եղեռնահարված հայերին ապաստան տալու արաբ ժողովրդի հյուրընկալ և մարդասեր կեցվածքը, ինչպես նաև Լիբանանի պետության բարի կամքը, որոնք պայմաններ ստեղծեցին և զորավիգ եղան հային գոյատևելու, ինքնահաստատվելու և ուժեղ հայկական համայնք դառնալու համար: Համայնք, որն այսօր երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային կյանքում իր ուրույն դերակատարությունն ունի:

2015-10-26 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Համազգայինի Ավստրալիայի «Սասուն» պարախմբի հիմնադրման 15-ամյակի առիթով

Սիրով և ջերմորեն շնորհավորում եմ Համազգային հայ կրթական և մշակութային միության Ավստրալիայի մասնաճյուղի «Սասուն» պարախմբի հիմնադրման 15-ամյակի առիթով:

2015-10-14 00:00:00 | Շնորհավորանքներ
Շնորհավորական նամակ ՀՕՄ Կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանին

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏՈՒՀԻ

ԿԱՐՈԼԻՆ ՇՄԱՎՈՆՅԱՆԻՆ

 

Հարգելի´տիկին Կարոլին,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի ընտրվելու առիթով:

Նախորդը   5   6   7   8   9   10   11   12   13   14   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: