Շնորհավորանքներ


Ամսաթիվ
Ամիս
Օր
Տարի
Բառ
Որոնել
Չեղարկել

Նախորդը   2   3   4   5   6   7   8   9   10   11   Հաջորդը  
2016-04-01 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական նամակը Այնճարի Յառաջ- Գ. Կիւլպէնկեան դպրոցի 75-ամյակի առթիվ

ԱՅՆՃԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՅԱՌԱՋ-ԳԱԼՈՒՍՏ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ

ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹԵԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ ՍԵԴՐԱԿ  ՀԱՒԱԹԵԱՆԻՆ

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԷՆ ԱՐՄԷՆ ԹԱՇՃԵԱՆԻՆ 

 

Տիա՛րք,


Հպարտութեամբ եւ մեծ սիրով կը շնորհաւորեմ ձեզ Այնճարի Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան ազգային վարժարանի հիմնադրման 75-ամեակին առիթով: Այնճարը Հայաստանէն դուրս կառուցուած փոքրիկ Հայաստան մըն է՝ հայ հերոսներու կառուցած Արծուաբոյնը իր բոլոր կառոյցներով, իսկ Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան 75 ամեայ վարժարանը բազում սերունդներու հայեցի կրթութեան դարբնոցը։

2016-03-31 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական նամակը Նարինե Միքայելյանին ՂՀ Մաջլիսի պատգամավոր ընտրվելու առթիվ

ԱԼՄԱԹԻԻ «ԼՈՒՅՍ» ՀԱՅԿԱԿԱՆ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՆԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ Նարինե Միքայելյան

 

ՈՒրախությամբ տեղեկացանք, որ Դուք ընտրվել եք Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի Խորհրդարանի 6-րդ գումարման Մաժլիսի պատգամավոր։ Մեզ համար այս հանգամանքը կարևորվում է նաև նրանով, որ Դուք առաջին հայն եք, ով արժանացել է նման պատվի։

2016-03-23 00:01:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը «Արձագանք» հեռուստաընկերության հիմնադիր Արա Մանուկյանին

Մեծահարգ պարոն Մանուկյան,


Սիրով շնորհավորում ենք Ձեզ և «Արձագանք»-ի բոլոր ունկնդիրներին` հեռուստաալիքի 20-ամյա տարեդարձի առթիվ, որը նշում եք ՀՀ անկախության 25-րդ հոբելյանական տարում:

2016-03-23 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարարի շնորհավորական խոսքը Կարինե Քոչարյանին՝ «Սփյուռքի ձայն» հեռուստաժամի 5 ամյակի առթիվ

Հարգելի´ տիկին Քոչարյան,


Սիրով և ջերմությամբ շնորհավորում ենք Ձեզ և «Սփյուռքի ձայն» հեռուստաալիքի բոլոր ունկնդիրներին՝ 5 ամյա հոբելյանի առթիվ, մեծապես արժևորում Ձեր իրականացրած համակողմանի ներդաշնակ աշխատանքը, նվիրումը՝ Սփյուռքում հայալեզու լրատվամիջոց պահելու համար:

2016-03-23 00:00:00 | Շնորհավորանքներ
Շնորհաւորական նամակ Ամերիկայի Հայ դատի յանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարեանին

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԴԱՏԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲԻ ԱՏԵՆԱՊԵՏ

ՌԱՖՖԻ ՀԱՄԲԱՐԵԱՆԻՆ


Յարգելի՛ պարոն Համբարեան,


Ի սրտէ կը շնորհաւորեմ Ձեզ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութեան ատենապետի կարեւոր, պատասխանատու եւ պատուաբեր պաշտօնին նշանակուելու համար: Նման նշանակում ՀՅԴ Բիւրոյի կողմէն իւրօրինակ գնահատանք է Ձեր անձի նկատմամբ ունեցած վստահութեան եւ արժեւորում՝ Ձեր վարած յոյժ կարեւոր պաշտօններուն եւ ծաւալուն աշխատանքներուն:

2016-03-18 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը սփյուռքի որոշ համայնքներում մարտի 21-ին նշվող մայրերի տոնի առիթով

Սիրելի´ մայրեր

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրերի տոնի առթիվ:

2016-03-16 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Լուկաս Պալեանին Կորդոբայի քաղաքային խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ

ԿՈՐԴՈԲԱՅԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ

ՊԱՐՈՆ ԼՈՒԿԱՍ ՊԱԼԵԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Պալեան,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ ընտրվել եք Կորդոբայի քաղաքային խորհրդի անդամ:

2016-03-16 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Մ.Սահակյանին Չինաստանի հայկական համայնքի նախագահ ընտրվելու առ­թիվ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԴԻՐ-ՆԱԽԱԳԱՀ ՀԵՆՐԻ ԱՐՍԼԱՆՅԱՆԻՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Անկեղծ հիացմունքի և բարձր գնահատանքի է արժանի Չինաստանի հայկական հա­մայնքը, որը հիմնվել է հայ ինքնությունը սատարելու վսեմ մղումով և ստեղծման օրվա­նից իր գոր­ծու­նեու­թ­յամբ նպաստում է Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդ­մանն ու զարգացմանը: Փոր­ձը ցույց է տվել, որ այն երկրներում, որտեղ հայկական համայնք­ը կազմակերպված է, ՀՀ և համայն Հայության շահերն ավելի լավ են ներկայացված:

2016-03-15 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Վ. Շատվորյանին

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՎԻԼԵՆ ՇԱՏՎՈՐՅԱՆԻՆ

 

Հարգելի΄ պարոն Շատվորյան,


Սփյուռքի նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ։

2016-03-11 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը ԻԻՀ Մեջլիսի նորընտիր պատգամավոր Կարեն Խանլարյանին

ԻԻՀ ՄԵՋԼԻՍԻ ԹԵՀՐԱՆԻ ԵՎ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ 

ԴՈԿՏՈՐ ԿԱՐԵՆ ԽԱՆԼԱՐՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ դոկտոր Խանլարյան,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ տանելու և վերստին Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր ընտրվելու առթիվ:

Նախորդը   2   3   4   5   6   7   8   9   10   11   Հաջորդը  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: