Շնորհավորանքներ

Մարսել քաղաքի 7-րդ համայնքի 13 եւ 14 թաղամասերի թաղապետ նահանգային ավագանու անդամ պարոն Գարո Հովսեփյանին

Հարգելի  պարոն Հովսեփյան,


ՀՀ սփյուռքի նախարարության և անձանբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ֆրանսիայի տարածաշրջանային ընտրությունների արդյունքում Պրովանս Ալպ Կոտ Դ`Ազյուրի նահանգային խորհրդում վերընտրվելու կապակցությամբ:

 

Մեզ հայտնի է Ձեր անգնահատելի դերը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համախմբման, նրանց աշխատանքների համակարգման և Ֆրանսիայի իշխանությունների ուշադրությունը հայ ազգին հուզող խնդիրների լուծմանը սևեռելու գործում:

 

Վստահ եմ, որ Դուք լինելով նահանգային  խորհրդի անդամ, կաջակցեք Մարսելի և Պրովանս Ալպ Կոտ Դ`Ազյուրի հայկական կազմակերպություններին՝ շարունակելու   իրենց ազգանվեր և հայանպաստ գործունեությունը :

 

Համոզված եմ, որ մենք այսուհետ կշարունակենք համադրել մեր ջանքերը` հայ- ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման համար :

 

Հարգանքով և լավագույն ցանկություններով,

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2012  >> <<  Փետրվար  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29

«Զարթօնք» օրաթերթի 75-ամյակի ամյակի առթիվ

 

«Զարթօնք» օրաթերթի հարգարժա´ն խմբագրակազմ,

Սիրելի´ տիկին Գալաճեան,

Լիբանանահայ մեր հայրենակիցնե´ր,

15.11.2011  |  Ելույթներ

Նոյեմբերի 15-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Ճարտարապետների և շինարար-ճարտարագետների համահայկական ընկերակցության նախաձեռնությամբ կազմակերպված

Տեղեկատվական անկյուն

Հպարտ եմ, որ հայ եմ

Հայկական
կազմակերպություն

Հայեր

Մեր գործընկերները