Շնորհավորանքներ
Սիրելի Վլադիմիր եւ Վերա Գագալայաններ,
Մեծ հուզմունքով եւ հպարտությամբ տեղեկացանք` Իտալիայի Օստունի քաղաքում կազմակերպված «Դոն Մատեո Կալուչի» միջազգային մրցույթում տաղանդավոր Լուկյանի տարած հաղթանակի մասին:
Ներշնչված մանուկը բեմում կատարել է երաժշտական ամենադժվար ծրագրերից մեկը, որը մասնագետների կարծիքով կատարում են տասնամյա երեխաները:
Ողջունում եմ Ձեր ջանքերը` հայազգի այս մանուկին երաժշտության դժվար, բայց հոգու եւ սրտի ճանապարհին ուղղորդելու համար:
Լինելով 6 զավակի երջանիկ եւ հոգատար ծնողներ եւ մատուցելով Հայաստան-Հայրենիքին արժանին` Դուք ոչ միայն դաստիարակում եք արժանապատիվ հայորդիներ, այլ նաեւ, հայտնաբերելով եւ գիտակցելով Ձեր երեխայի տաղանդը, ջանք չեք խնայում երաժշտական կրթություն տալու գործում: Ձեր երաժշտական ընտանիքի հաջողությունները նպաստում են նաեւ Դոնի Ռոստովում երաժշտական տվյալ ուղղության զարգացմանը:
Համոզված եմ, որ փոքրիկ Լուկյանը երաժշտական շատուշատ մրցույթներում, հուլիսին Չեխիայում կայանալիք ՙՄարիանյան նոկտյուրն՚ փառատոնում եւս զարմացնելու է երաժշտասեր հասարակությանը եւ հիացնելու հայերին:
Շնորհավորում եմ խոստումնալից հաղթանակի առթիվ եւ մաղթում նորանոր երաժշտական բարձունքներ:
Իմացած եղեք, որ մենք միշտ Ձեզ հետ ենք, պատրաստ օգնելու Լուկյանի առաջընթացին:
Խնդրում եմ գրկել եւ համբուրել մեր ՙԴյուցազնին՚:
ՀԱՐԳԱՆՔՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ



