Շնորհավորանքներ
ՄԵԾԱՀԱՐԳ ՀԱՅ ՏԱՏԻԿՆԵՐԻՆ, ՄԱՅՐԵՐԻՆ, ՔՈՒՅՐԵՐԻՆ, ԴՈՒՍՏՐԵՐԻՆ,
ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՆ
Սիրով և ջերմությամբ եմ շնորհավորում Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի առթիվ, ցանկանում ձեզ արևշատություն:
Թող 2010 թվականի Մարտի 8-ն ավետի Հայուհու անձնական, ընտանեկան և անանձնական գերագույն երջանկության հաղթարշավը: Ձեր իմաստուն և գորովագութ ներկայությունն առանձնակի ջերմություն և ամրություն է հաղորդում հայ ընտանիքներին և հայ ինքնությանը:
Սիրելիներ, թող այս շենշող գարնանային տոնը բազմապատկի ձեր կենսական ուժերը և ձեր երջանկության կենսալիցքերը, որպեսզի դուք առավել նվիրումով ու սիրով իրականացնեք անձնական և ազգային պատմաբարոյական ձեր առաքելությունը` հայ սերունդներին փոխանցելով ազգային Ոգին, մեր Մեսրոպահանճար ու ոսկեղենիկ Մայրենին, հայրենասիրության առաքինությունը:
Առողջ եղեք և շարունակեք ձեր կանացի իմաստնությամբ աշխարհում ամրապնդել Բարու և Լույսի տիրույթները:
Իմ քնքուշ, Նվարդաբարո հայուհիներ, ուրեմն, զորացեք հայ ինքնության անխարդախ ուժով, զորացրեք հայ սերունդներին և ամրապնդեք Հայրենիք-Սփյուռք գործակցության ազգապահպան կամուրջը և հայապահպանության հոգևոր զարկերակը:
Ձեզ հղում եմ Սեր, Երջանկություն, Ջերմություն, Ժպիտ և Հայրենիքի դյուցազնաշունչ կենսուժը:
Ընդունեք իմ կողմից Ձեզ նվեր Արարատի վեհաշունչ ու ջերմ պատկերը, Արագածի հազարահրաշք ծաղիկները և Արաքսի մայրահամ շնչառությունը:
ԱՆԿԵՂԾ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔՆԵՐՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ



