Շնորհավորանքներ

2018-03-02 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը «Վերածնունդ» դպրոցի 30-ամյակի առթիվ

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:


Մենք միշտ բարձր ենք գնահատել «Վերածնունդ» դպրոցի ներդրումը երիտասարդ սերնդի հայեցի կրթության, հայրենասիրական և քրիստոնեական դաստիարակության, մայրենի լեզվի իմացության մակարդակի բարձրացման, ազգային որակների փոխանցման, հոգևոր–մշակութային արժեքների պահպանման սրբազան գործում: Արդեն 30 տարի հայ նվիրյալ ուսուցիչների շնորհիվ լեզվամշակութային օտար միջավայրում վերածնվում, պահպանվում են ազգային արմատները, ընտանեկան ավանդույթները, մայրենի լեզվի հանդեպ սերը, հոգևոր-մշակութային արժեքները, ռուսախոս հայ երեխաների մեջ ազգային ինքնությունը, հայի ոգին:


Անուրալի է, որ ազգային ինքնության գիտակցության ձևավորման, օտար երկրներում հայ երեխաներին հայ պահող ամենօրյա և մեկօրյա կրթօջախներն այն դարբնոցներ-օջախներն են, որոնց շնորհիվ է նաև ապահովվում հայ տեսակի գոյությունը, հայ երեխայի ինքնության հաստատումը և զարգացումը:


«Վերածնունդ» կրթօջախն արդեն 10 տարի համագործակցում է ՀՀ սփյուռքի  նախարարության հետ, ակտիվ մասնակցում է  նախարարության կողմից իրականացվող հայապահպան ծրագրերին:


Անասելի ուրախությամբ և երախտագիտությամբ իմ շնորհակալությունն եմ հայտնում դպրոցի ղեկավարությանը, բոլոր ուսուցիչներին, հատկապես ծնողներին, որոնց  ազգանվեր աշխատանքի, հայրենասիրական կեզվածքի  շնորհիվ երեխաներին տրվում է հայեցի կրթություն և դաստիարակություն, փոխանցվում Հայաստան-հայրենիքի հանդեպ նվիրական սեր:


Դպրոցի սաներին մաղթում եմ, որ լավ սովորեն, դառնան պահանջված մասնագետ, Ռուսաստանի լավագույն քաղաքացի և հայրենասեր հայ:


Անկեղծ շնորհակալություններս Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանն ու բարերարներին, ում աջակցությամբ և զորակցությամբ շարունակում է գործել «Վերածնունդ»-ը:


Սիրելի\' հայրենակիցներ,


Լիահույս եմ, որ դպրոցը նույն պատվով ու նախանձախնդրությամբ կշարունակի իրականացնել հայապահպանության սրբազան գործը, կնշի մեր փառավոր հոբելյանները և իր նպաստը կբերի հայ-ռուսական դարավոր բարեկամության խորացմանն ու զարգացմանը:

 

Շնորհավոր տարեդարձդ, դպրո\'ց:

 

ՁԵՐ ԲԱՐԵԿԱՄ`

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հոկտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: