Շնորհավորանքներ

2017-11-21 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Վահան Հակոբյանին Սան Պաուլոյի Պետական համալսարանի ռեկտոր նշանակվելու կապակցությամբ

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:


Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները այս պատասխանատու պաշտոնն ստանձնելու առթիվ:


Ամեն անգամ Հայրենիքում հպարտությունն է համակում բոլորիս, երբ լսում ենք աշխարհի տարբեր ծագերում հաջողություններ արձանագրած մեր հայրենակիցների գործունեության և առաջխաղացումների մասին:


Ուրախ եմ, որ Դուք, որպես հայտնի գիտնական, մտավորական, կազմակերպիչ գնահատվել եք ըստ արժանվույն և օտար ափերում Ձեզ է վստահվել կրթական նման հաստատության ղեկը:


Վստահ եմ, որ Ձեր շնորհիվ հեռավոր Բրազիլիայում կրթական ամենակարևոր օջախներից մեկում նոր ձեռքբերումներ ու նվաճումներ պիտի արձանագրվեն:


Միաժամանակ համոզված եմ, որ Դուք Ձեր գործունեությամբ պիտի նպաստեք Հայրենիքի հետ կապերի է՛լ ավելի սերտացմանն ու ամրապնդմանը, համատեղ գիտակրթական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև կշարունակեք Ձեր ազգանվեր գործունեությունը բրազիլահայ համայնքում՝ ի շահ Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման և զարգացման:


Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ, մաղթում անսպառ եռանդ և երկարամյա բեղուն գործունեություն:

 

Լավագույն մաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Հուլիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: