Շնորհավորանքներ

2017-08-03 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը Թբիլիսիի «Թումանյանի տուն» հոգևոր-մշակութային կենտրոնի բացման և տնօրհնեքի հանդիսավոր արարողության առթիվ

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,


Այսօր մեծ իրադարձություն է ոչ միայն թբիլիսահայ համայնքի, այլ ողջ հայության կյանքում:


Թբիլիսիի հին կենտրոնում՝ Սոլոլակում, նոր շունչ է ստանում Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գողտրիկ ու հյուրընկալ բնակարանը: Այն վերածվում է «Թումանյանի տուն» հոգևոր-մշակութային կենտրոնի, որի օրհնության ծիսակատարության վկաներն ենք լինելու մենք բոլորս:


Սիրով ողջունում եմ բոլորիդ և շնորհավորում այս մեծ իրադարձության առթիվ: Ուրախության և հպարտության խորը զգացում ենք ապրում Մեծն Թումանյանի հավերժացման մի նոր խոսուն վկայության շնորհիվ:

Ամենայն Հայոց Բանաստեղծն է բանաձևել.


Գործն է անմահ, լա՛վ իմացեք…


Այս խոսքերը Թումանյանի իմաստավոր կենսագրության վավերական վկայությունն են: Նա իր գրական և հասարակական գործունեությամբ անմնացորդ ծառայեց իր ժողովրդին և շարունակելու է  ծառայել հավերժի իր անկասելի ընթացքով:


1899թ.-ին հայ գրականության երևելիների նախաձեռնությամբ հիմնադրված «Վերնատան» հանդիպումները կայանում էին Հովհաննես Թումանյանի ա՛յս բնակարանում` Թիֆլիսի Բեհբության փողոց թիվ քառասունչորս տան ամենավերջին` հինգերորդ  հարկում: Թումանյանի օջախը իզուր չի անվանվել «վանք, տոնախմբություն», շարունակական, հարատև տեսակցությունների վայր։


 «Վերնատան» գոյությունը տվյալ ժամանակահատվածում  լուսավոր մի շող էր, որ դարձավ հայ գրականության համակարգման և կայացման հիմնական գործոնը և դրանով իսկ՝  նրա պատմության   ամենագեղեցիկ և առեղծվածային էջերից մեկը։ Այս տունն առանց վերապահումների կարելի է համարել ոչ միայն հայ-վրացական գրական կապերի, այլև երկու եղբայրական ժողովուրդների բարեկամության յուրօրինակ դարբնոց:

Այստեղ հյուրասիրվել ու օրախնդիր հարցեր են լուծել Կոնստանտին Գամսախուրդիան, Գալակտիոն Տաբիձեն և վրաց ուրիշ շատ մեծեր:

 

 Այսօր ևս թբիլիսահայ համայնքը կարիք ունի նման մի լուսեղեն փայլի և ես վստահ եմ՝ Թումանյանի տան պատերը, կրելով այն անմոռաց օրերի հիշողոթյունը, իրենց հյուրընկալ գիրկը կառնեն նաև մերօրյա հայ և վրացի մտավորականների ու գիտնականների՝ այս կենտրոնը դարձնելով հայ և վրաց արվեստի գործիչների մշակութային կապերի, հայ-վրացական բարեկամության մի նոր օջախ, միևնույն ժամանակ  մնալով մի փոքրիկ Հայաստան՝ հյուրընկալ Թբիլիսիի կենտրոնում:    


Վստահ եմ, որ ժամանակի ընթացքում «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնը կդառնա Թբիլիսիի ազգային փոքրամասնությունների մշակութային երկխոսության ու համերաշխության հարթակ և կնպաստի վիրահայ համայնքի է՛լ ավելի աշխույժ գործունեությանը: Սակայն չէր լինի այս կենտրնը, եթե այն ստեղծելու գաղափարի շուրջ չհամախմբվեին այնպիսի մարդիկ, ում, անշուշտ, այսօր պետք է ուղղել մեր երախտիքի խոսքը. Վիրահայոց թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյան, IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյան, «Ջինիշյան հիմնադրամի» գործադիր տնօրեն Արմեն Հակոբյան, երջանկահիշատակ Լևոն Անանյան, մարդիկ, ովքեր ջանք ու միջոց չխնայեցին այս գեղեցիկ, տոնական  օրը մեզ պարգևելու համար:  


Կրկին շնորհավորում եմ բոլորիս և հանդիսության բոլո՛ր մասնակիցներին, իմ բոլո՛ր հայրենակիցներին, մաղթում  հաջողություններ և նորանոր նվաճումներ:


Սիրով և ջերմությամբ՝

Հրանուշ  Հակոբյան

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Օգոստոս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնո՛րհ տեր Վազգեն Միրզախանյան,

թբիլիսահայ համայնքի թանկագի՛ն հայրենակիցներ,

հարգելի՛ հյուրեր,

07.08.2017  |  Ելույթներ

Սփյուռքը նոր հորիզոնների դիմացՍփյուռքի հայի ինքնահասկացողությունը


Մեծապես զգացված և երախտապարտ եմ, որ Ձեր անմիջական հովանավորությամբ և մասնակցությամբ Պիքվայայի մեջ կազմակերպած եք այսքան արդիական, մեր ազգի համար խիստ անհրաժեշտ այս գիտաժողովը: Ազգային ինքնության հիմնախնդիրները եղել և մնում են պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, ազգագրության, քաղաքագիտություն, բարոյագիտության մնայուն և հրատապ թեման: Ազգային ինքնության, ազգային պատկանելության, ինքնահասակցողության հարցերը ժամանակի և տարածության մեջ անընդհատ փոփոխվում են, դառնում առավել բազմաշերտ, բազմերանգ: