Շնորհավորանքներ

2017-07-31 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Պողոս Չոլաքյանի Հունահայոց ազգային վարչության ատենապետ ընտրվելու առթիվ

ՀՈՒՆԱՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՏԵՆԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ՊՈՂՈՍ ՉՈԼԱՔՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Չոլաքյան,


Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հունահայոց ազգային վարչության ատենապետի պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով:


Ազգային վարչությունն այն առանցքային կառույցն է, որ, ստեղծումից ի վեր, առաջնային է դարձրել ու կարողացել համախմբել հունահայ համայնքը, արդյունավետորեն պայքարել ուծացման դեմ, ինչպես նաև նպաստել՝ սերտացնելու և ամրապնդելու տեղի հայկական կազմակերպությունների ու Հունաստանի իշխանությունների միջև համագործակցությունը՝ հանուն մեր ազգային շահի:


Դրա վառ վկայությունն է հարյուրավոր մշակութային, հասարակական-քաղաքական, երիտասարդական և այլ ձեռնարկների, Հայոց ցեղասպանության տարելիցի, հայկական ազգային տոների և այլ միջոցառումների անցկացումը և, ի վերջո, ապրիլյան պատերազմի ու այլ դժվարին օրերին Հայերնիքին աջակցելը:


Պետք է նշեմ, որ անչափ տպավորված եմ համայնքի միասնականությամբ: Այցելելով Հունաստան և հանդիպումներ ունենալով համայնքի ներկայացուցիչների և Ձեզ հետ, միշտ հիացել եմ այն աշխատանքներով, որ դուք միասնաբար կատարել և շարունակում եք կատարել:


Վստահ եմ, որ, ատենապետ ընտրվելով, Ձեր ջանքերը կուղղեք հունահայ համայնքի է՛լ ավելի զորացման գործին և չեմ կասկածում նաև, որ Սփյուռքի նախարարության և Հունահայոց ազգային վարչության միջև գործակցությունն է՛լ ավելի կզարգանա և Ձեր ղեկավարությամբ կշարունակի ընդլայնել արդեն իսկ ձևավորված սերտ կապերը:


Մաղթում եմ Ձեզ և վարչության նորընտիր անդամներին հաջողություններ գալիք բոլոր նախաձեռնություններում:


Ջերմ բարեմաղթանքներով՝


ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: