Շնորհավորանքներ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը պարոն Բակո Սահակյանին Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու առիթով

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 

Մեծահարգ պարոն Նախագահ,


Ընդունեք իմ ամենաջերմ շնորհավորանքները Արցախի Հանրապետութ­յան Նախագահ ընտրվելու առիթով:


Ձեր ղեկավարման տարիներին Արցախը մշտապես աչքի է ընկել իր ներքաղաքական կայունությամբ, ամենատարբեր մարտահրավերների դիմակայելու ուժով ու կարողութ­յամբ, չնայած պատերազմական իրադրությանը՝ ժողովրդի մեջ տիրող խաղաղությամբ ու Արցախի երազի իրականացման նկատմամբ լուսավոր հավատով:


Այս ամենը, առաջին հերթին, բնութագրում է Ձեզ որպես երկրի ղեկավար, հմուտ ու խորաթափանց առաջնորդ, մարտչող զինվոր ու հայրենասեր մարդ: Այս համադրությամբ եք Դուք ընկալելի, ընդունելի ու գնահատված ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում և Սփյուռքում:


Դուք օժտված մարդ եք և կրում եք Ձեզանում հայի հերոսական անկոտրում ոգին ու կամքը:


Ձեզ հաջողվել է հավատարիմ մնալ ազգային հոգեբանությանն ու մտածողությանը, պայքարել Հայրենիքն ապահով տեսնելու, այն կառուցելու, նորոգելու և  շենացնելու վեհ նպատակի համար:


Ուրախ եմ և հպարտ, որ Դուք պիտի շարունակեք Արցախն ավելի հզոր ու ժողովրդավար դարձնելուն ուղղված աշխատանքները և հույս հայտնում, որ Ձեր բոլոր ծրագրերն իրականություն կդառնան սպասմանը համարժեք լիարժեքությամբ:


Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, իսկ Արցախ աշխարհին՝ խաղաղ երկնակամարի ներքո կերտվող անխոչընդոտ քայլք դեպի զորացում, դեպի հաղթանակներ:


ԽՈՐԻՆ ՀԱՐԳԱՆՔՈՎ՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: