Շնորհավորանքներ

2017-07-20 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Ժորժ Կեպենեկյանի՝ Լիոնի քաղաքապետ ընտրվելու առթիվ

ԼԻՈՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՊԱՐՈՆ ԺՈՐԺ ԿԵՊԵՆԵԿՅԱՆԻՆ


Հարգելի՛ պարոն Կեպենեկյան,


Սրտանց և ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիոնի քաղաքապետի շատ կարևոր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առիթով:


Ակնհայտ է, որ ֆրանսահայ համայնքը, Լիոնի հասարակությունն ու իշխանությունները վստահում են Ձեզ և գնահատում Ձեր մարդկային բարձր որակներն ու  տարիների բեղուն, քրտնաջան աշխատանքը:


Դուք այն նվիրյալներից եք, ով իր մասնագիտական ու քաղաքական գործունեությունից զատ միշտ ուշադրության կենտրոնում է պահել, ինչպես նաև ակտիվորեն աջակցել համայնքում հայապահպանության խնդիրների հաղթահարման և Հայ Դատի համազգային պայքարի չափազանց կարևոր առաքելության իրականացմանը:


Դուք նաև այն առաջամարտիկներից էիք, ովքեր Հայաստանում 1988թ. ավերիչ երկրաշարժի ծանր օրերին  փրկարարական խմբերի հետ Սպիտակում ու Գյումրիում  պայքարում էին հարյուրավոր մարդկանց կյանքեր փրկելու և առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար:


Հավատացե՛ք, որ հայ ժողովուրդը միշտ հիշելու է Ձեր կատարած անգնահատելի գործը:


Դուք նոր էջ բացեցիք նաև Երևան-Լիոն քաղաքների քույրացման և սոցիալ-տնտեսական և մշակութային կապերի ամրացման գործում:


Վստահ եմ, որ քաղաքապետի պարտականություններից զատ, շարունակելու եք Ձեր գործունեությունը՝ ուղղված հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը:


Հպարտ եմ, որ ունեմ Ձեր բարեկամությունը և կրկնակի հպարտ, որ իմ հայրենակից այդպես ջերմորեն արժանանում է ֆրանսիական խստապահանջ էլիտայի վստահությանը:


Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր աշխատանք և նորանոր հաջողություններ Ձեր նոր և պատասխանատու աշխատանքում և ապագա նախաձեռնություններում:


Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: