Շնորհավորանքներ

2017-07-11 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը ԱՐՓԱ ինստիտուտի 25-ամյա հոբելյանի կապակցությամբ

Մեծահա՛րգ պարոն Փանոսյան,

ԱՐՓԱ ինստիտուտի հարգարժա՛ն անդամներ,

Հարգելի՛ ներկաներ,


1992 թվականին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ամիսներ անց,  Հայաստանից աշխարհագրորեն շատ հեռու, բայց հայության համար մեծ կարևորություն ներկայացնող համայնքներից մեկում՝ ԱՄՆ-ում, մի խումբ արժանավոր հայորդիներ ստեղծեցին մի կառույց, որը, համախմբելով ամերիկահայ գիտնականներին, իր առջև նպատակ դրեց տարբեր ոլորտներում առկա ներուժի մեկտեղմամբ աջակցել Հայաստանում գիտական տարբեր ոլորտների զարգացմանը: Այսօր, ԱՐՓԱ ինստիտուտի ստեղծումից 25 տարի անց, կարծում եմ, կարող ենք արժևորել ու գնահատականներ հնչեցնել հիմնարկի անցած ուղու, գրանցած հաջողությունների ու դեռևս իրականացվող ծրագրերի մասին:


Հպարտությամբ պետք է արձանագրեմ, որ ԱՐՓԱ-ի գործունեության արդյունքները տեսանելի են այսօր, մանավանդ՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման, ինչպես նաև Սփյուռքում կազմակերպված  սերմինարների ու դասընթացների միջոցով առկա ներուժի հայտնաբերման և մասնագետներին Հայաստանի հետ կապելու ուղղությամբ:


Վստահ եմ, որ ինստիտուտի գործունեության հաջորդ տարիները ևս լինելու են բեղմնավոր և նպաստելու են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Ամիացյալ Նահանգների առավել սերտ համագործակցությանը տարբեր բնագավառներում:


Շնորհակալ եմ ԱՐՓԱ ինստիտուտի հիմնադիրներին և բոլոր անդամներին, որ գտնվելով Հայրենիքից հեռու, մտահոգ են նրա խնդիրներով: Շնորհավորում եմ 25-ամյա հոբելյանի կապակցությամբ և մաղթում՝ բեղուն գործունեություն և նորանոր հաղթանակներ:


Բարին ընդ ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ։


Լավագույն մաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: