Շնորհավորանքներ

2017-05-27 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Բելգիայի Կորտրիկ քաղաքում բացվող խաչքարի կապակցությամբ

ԿՈՐՏՐԻԿԻ «ՆԱՐԵԿ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ ԱՐՏԱԿ ԺԱՄՀԱՐՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Ժամհարյան,


ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից ողջունում եմ Բելգիայի Կորտրիկ քաղաքում հայկական խաչքար կանգնեցնելու Ձեր նախաձեռնությունը և սրտանց շնորհակալություն հայտնում բացման և օծման արարողության հրավերի համար:


Այս խաչքարն արդյունքն է մեր երկու ժողովուրդների բարեկամության, որում մեծ է Բելգիայի հայության և մասնավորապես Ձեր դերակատարությունը: Ուրախ ենք նաև, որ Ձեր ղեկավարած կենտրոնն ու դպրոցը ակտիվ հայապահպան աշխատանքներ են տանում բելգիահայ համայնքում և, միաժամանակ, սերտորեն համագործակցում Սփյուռքի նախարարության հետ՝ համահայկական նախաձեռնությունների իրագործման համար:


Ավելի վաղ պլանավորված մեկ այլ ձեռնարկի մասնակցելու նպատակով, դժբախտաբար, չեմ կարող ներկա գտնվել այս հիասքանչ պատմական միջոցառմանը, սակայն վստահ եմ, որ այն կանցնի բարձր մակարդակով և ապագայում կրկին առիթներ կունենանք հանդիպելու և նորանոր նախաձեռնություններ միասին կյանքի կոչելու:


Ձեզ բոլորիդ մաղթում եմ հաջողություններ և արգասաբեր աշխատանք՝ ի շահ բելգիահայ համայնքի զորացման, հանուն մեր երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման:

 

Հարգանքով`


ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2019  >> <<  Սեպտեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

18.08.2018  |  Ելույթներ

«Քայլ դեպի տուն»-ցինե՛ր, ողջու՜յն նորից:


Ուրախ եմ, որ այսօր դուք հնարավորություն ունեք հանդիպելու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: