Շնորհավորանքներ

2017-05-12 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Տեր Մասիս ծ. վարդապետ Զոպույանին

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

ՔՈՒՒԷՅԹԻ ԵՒ ԾՈՑԻ ԵՐԿՐՆԵՐՈՒ ԹԵՄԻ

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ

ՀՈԳԵՇՆՈՐՀ ՏԷՐ ՄԱՍԻՍ Ծ. ՎՐԴ. ԶՕՊՈՒԵԱՆԻՆ

 

Վեհափա՛ռ Տէր,

Հոգեշնորհ Հա՛յր Սուրբ,

Համայնքի Յարգելի ղեկավարներ

Յարգարժա՛ն բարերաներ,

Սիրելի՛ ներկաներ,  


Սրտագին շնորհաւորանքներս կը յղեմ Ձեզի Քուէյթի հայկական եկեղեցւոյ օծման եւ Ազգային Առաջնորդարանի բացման Աստուածահաճոյ գործի իրականացման առիթով:


Ողջունելի է, որ  Քուէյթի մէջ տեղի կ’ունենայ հայ համայնքի սեփականութիւնը դարձած Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ օծման արարարողութիւնը։    


Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Վեհափառ Հայրապետի գլխաւորութեամբ՝ Քուէյթի հայ համայնքի Ազգային Իշխանութեան կատարած հետեւողական աշխատանքի եւ բարերարներու նուիրումի շնորհիւ, համայնքը հասաւ իր նպատակին՝ իրականացնելով եկեղեցաշինութեան ազգօգուտ եւս մէկ ծրագիր:


Միասնականութեան  շնորհիւ Քուէյթահայութիւնը այսօր հնարաւորութիւն ստացաւ համախմբուելու այս սրբավայրի մէջ եւ վայելելու նուիրական գործունէութեան արդիւնքը՝ ձեռք բերելով իր եկեղեցին, որ դարեր շարունակ եղած է ազգի պահպանման գրաւականը:


Վստահ եմ, որ Հայր Սուրբի տիրախնամ առաջնորդութեամբ՝ Քուէյթի պետութեան հիւրընկալ հողի մէջ գտնուող այս եկեղեցին, կազմակերպուած ու աշխուժ այս համայնքի համար կը դառնայ ազգային, քրիստոնէական, մշակութային, կրթական եւ դաստիարակչական կեդրոն եւ հոգեւոր վերածնունդի նոր խթան։ Ան կը նպաստէ թեմի հայապահպան գործունէութեան առաւել  աշխուժացման, կը խորացնէ հայութեան կապը հոգեւոր կեանքի հետ եւ նոր լիցք կը հաղորդէ համայնքին՝ համազգային առաջնահերթ խնդիրները լուծելու եւ Հայրենիքի հետ կապը  ամրապնդելու համար:

 

Վեհափա՛ռ Տէր,

Հոգեշնո՛րհ Հայր Սուրբ,

Կը մաղթեմ, որ Քուէյթի Հայոց թեմը Ձեր առաջնորդութեամբ նոյնքան նուիրումով ու սիրով շարունակէ հաւատք ներշնչելու սուրբ առաքելութիւնը, իսկ հաւատաւոր հայ համայնքն ու անոր բարերարները միշտ աջակից ըլլան հոգեւոր աւանդներու պահպանման ու տարածման ազգանուէր գործին:

Թո՛ղ Աստուծոյ Ամենակարող Աջը միշտ հովանի ըլլայ Քուէյթի Հայոց թեմին եւ ողջ հայ համայնքին:


ԽՈՐԻՆ ՅԱՐԳԱՆՔՈՎ`

 

ՀՐԱՆՈՅՇ ՅԱԿՈԲԵԱՆ  

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2017  >> <<  Նոյեմբեր  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30

ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՍԱՆ ՊԱՈՒԼՈ ՆԱՀԱՆԳԻ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ

ԴՈԿՏՈՐ-ՊՐՈՖԵՍՈՐ ՎԱՀԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

 

Հարգարժա՛ն պարոն Հակոբյան,


Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սան Պաուլոյի Պետական համալսարանում կայացած ընտրություններում հաղթելու արդյունքում և նահանգապետի հրամանով նշանակվել եք հիշյալ հաստատության ռեկտոր:

24.10.2017  |  Ելույթներ

Գերապայծա՛ռ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյան,

Հոգևոր Հայրեր,

Հարգարժա՛ն գիտնականներ, ներկաներ,


Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ, հոբելյան, որի մեկնարկը տրվեց այս տարվա սեպտեմբերին Մխիթարյան միաբանության Մայրավանքում և այսօր էլ շարունակվում է Մայր հայրենիքում: