Շնորհավորանքներ

2017-04-10 00:00:00 | Շնորհավորանքներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը ուղղված Գլենդելի Միացյալ Կրթական Խորհրդի նորընտիր անդամներին

ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

 

Հարգելի հայրենակիցներ,

 

Մեծ ուրախությամբ և ոգևորությամբ տեղեկացա ապրիլի 4-ին Գլենդելում կայացած ընտրություններում հայ թեկնածուների գրանցած հաջողությունների մասին: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս այս հաղթանակի կապակցությամբ:


Իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը ամենածանր պայմաններում էլ մեծապես արժևորել է դպրոցի դերը՝ քաջ գիտակցելով սերունդների կրթական բարձր մակարդակի կարևորությունը: Այսօր էլ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի հայ անդամները,  շարունակում են մեր նախնիների գործը՝  ջանք ու եռանդ, միջոցներ չխնայելով այդ նպատակի իրականացման համար: Հպարտ եմ, որ մեր հայորդիները չեն մոռանում և ակտիվորեն մասնակցում են հայ համայնքի կյանքին՝ իրենց նպաստը բերերով հայապահպանության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում:


Վստահ եմ, որ մեր հայրենակիցները շարունակելու են իրենց գործունեությունը՝ ուղղված հայ-ամերիկյան կրթական, ինպես նաև Հայաստան- Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը: Շնորհակալական խոսքս եմ ուզում հղել նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախմբին, քարոզարշավում ներգրավված բոլոր կամավորներին. այս հաղթանակը տրվել է նաև նրանց աշխատանքի շնորհիվ:


Լավագույն մաղթանքներով՝

 

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Սպասվող իրադարձություններ

 
 

Շնորհավորանքներ

 
 

Ելույթներ

 
<<  2018  >> <<  Մայիս  >>
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ

ՏԻԿԻՆ ՇՈՂԻԿ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ, ՍԱՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻՆ

 

Մեծ սիրով և հպարտության զգացումով շնորհավորում եմ Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի 30-ամյա հոբելյանը:

26.01.2018  |  Ելույթներ

Անգնահատելի է հայ պարբերականների դերն ու առաքելությունը մեր պատմության, մշակույթի, ազգային ինքնության պահպանման գործում, մասնավորապես՝ Սփյուռքի պարագայում: